Հայտնի է, թե քանի տարի ազատազրկում ու տուգանք է սպասվում Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվողի համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձի մեջ կասկածվող անձին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում և 500 հազար դոլար տուգանք՝ հրազեն պահելու արգելքը խախտելու համար:
Համացանցում է հայտնվել նաև մահափորձի մեջ կասկածվող Ռայան Ռութի ձերբակալության կադրերը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին մամուլում սկսեցին տարածվել Դոնալդ Թրամփի դեմ երկրորդ մահափորձի մասին լուրերը։ Միջազգային լրատվականները նշում են, որ այս անգամ սպանության փորձը տեղի է ունեցել Ֆլորիդայում գտնվող գոլֆի դաշտում։