Վերին Լարսի անցակետերը սեպտեմբերի 18-ից որոշ ժամերի փակ կլինեն
ՀՀ ՏԿԵ նախարարությունը տեղեկացնում է, որ Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում գտնվող թունելում սեպտեմբերի 18-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ նախատեսվում է իրականացնել վերանորոգման աշխատանքներ։ Այդ օրերին Երևանի ժամանակով 05։00։09։00 անցակետերը չեն աշխատի։
Մյուս բոլոր ժամերին ռուսական և վրացական անցակետերը կաշխատեն բնականոն ռեժիմով։