ՀայաստանՊատահար

Զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունների թիվը մեծ է

ՀՀ Քննչական կոմիտեն հայտնել է, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին ՀՀ ՊՆ N զորամասում ժամկետային զինծառայողի կողմից զենքի լիցքավորման ժամանակ զինծառայողի արձակած անզգույշ կրակոցից մեկ այլ զինծառայող է վիրավորվել։

Ինչպես հայտնել է ՀՀ Քննչական կոմիտեն, բուժհաստատությունից ստացված տեղեկատվությամբ՝ զինծառայողը վիրահատվել է, ներկա պահին նրա կյանքին վտանգ չի սպառնում։

2024 թվականի առաջին կիսամյակում զինվորական ենթակայության կարգի և զինծառայողների կանոնագրքային փոխհարաբերությունների դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 482 հանցագործություն, որից 24-ը դատարան ուղարկված վարույթների թիվն է, 35-ը՝ դատարան ուղարկված վարույթներով մեղադրյալների թիվը, 188-ը՝ կարճված վարույթների թիվը, 235-ը՝ ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդումը դադարեցրած և քրեական հետապնդում չիրականացրած անձանց թիվը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով