
Բանակայինների ԱԱ․ Հայաստանը 2 ոսկե, 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ է հաղթել
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ընթանում է բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Հայ մարզիկներից երկուսը՝ Գասպար Տերտերյանն ու Սուրեն Աղաջանյանը, դարձան ոսկե մեդալակիրներ։ Հունահռոմեական ոճի 67 կգ քաշային կարգում Տերտերյանը եզրափակչում հաղթեց Իրանը ներկայացնող Չուվանի Ալիին: Հայ ըմբիշը ժամանակից շուտ հաղթանակ տարավ մրցակցի նկատմամբ` 11:0:
60 կգ Սուրեն Աղաջանյանը 3:3 հաշվով առավելության հասավ Հյուսիային Կորեայի ներկայացուցչի նկատմամբ:
Աղջիկների պայքարում 53 կգ Էլեն Բաբաջանյանը 8:7 հաշվով հաղթել է ղրղզ Օյունդարիին և նվաճել արծաթե մեդալ։ Բրոնզե մեդալների են արժանացել 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը, ով 8:0 հաշվով հաղթել է Կոլումբիայի ներկայացուցչին, և 77 կգ քաշային Աշոտ Խաչատրյանը, ով Հորդանանը ներկայացնող Ամրո Աբեդին հաղթեց 9:1 հաշվով։