ԱրցախՍոցիալական

Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության չափը 2025 թվականին աստիճանաբար կնվազի

Արցախից տեղահանված անձանց սոցիալական աջակցության ծրագիրը 2025 թվականից կգործի նորացված։ Կառավարության այսօրվա նիստում նախագիծը հավանության է արժանացել։

2025 թ․ հունվար-մարտ ամիսներին տրամադրվող աջակցությունը կկազմի ամսական 50․000 դրամ։ ՀՀ-ում սեփականություն ունեցող անձանց տրամադրվող 10․000 դրամ աջակցությունը չի գործի։

2025 թ․ ապրիլ-հունիս աջակցության չափը կկազմի 40,000 դրամ, հուլիս-դեկտեմբեր՝ 30,000 դրամ՝ հետևյալ խմբերի համար՝

  • մինչև 18 տարեկան երեխաներ կամ պարտադիր կրթություն ստացող 18 տարին լրացած անձինք,
  • 63 և ավելի տարեկաններ,
  • կերակրողին կորցրածներ կամ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց:

40+10 հազար դրամ աջակցության ծրագրի համար նոր դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա։

Շուշան Ասրյան