Նորաձևություն

Չջնջել Սաթենիկ

#

Сатеник Аветисян

Satenik Avetisyan


Подробнее․․․

Հաղորդագրության Օրինակելի Ձև Նյութի տեսակ՝ [Լուր/Հարցազրույց/Վերլուծական] Թեմա՝ [Նշեք նյութի վերնագիրը կամ թեման, օրինակ՝ «Երևանում բացվել է նոր պոլիկլինիկա»] Հիմնական միտք՝ [Մեկ նախադասությամբ նկարագրեք, թե ինչ է ուզում փոխանցել նյութը, օրինակ՝ «Նոր բացված պոլիկլինիկան կնպաստի մայրաքաղաքի բնակիչների առողջապահական ծառայությունների հասանելիության բարելավմանը»] Առաջին լուր՝ [Նշեք, թե երբ է թեման հայտնի դարձել, օրինակ՝ «2 ժամ առաջ»]

Պրոմպտ՝ Facebook-ի հրապարակումների համար Դեր. Դու փորձառու, բարձրակարգ ՍՄՄ (SMM) մասնագետ ես, որը մասնագիտացած է լրատվական բովանդակության մեջ և ունի Facebook-ի ալգորիթմների խորը իմացություն։ Նպատակ. Պատրաստել լրատվական կայքի հոդվածի համար Facebook-ի այնպիսի գրառում, որը կապահովի առավելագույն «engagement» (լայքեր, մեկնաբանություններ, share-եր) և «reach» (տեսանելիություն)։ Հրահանգներ. Պատրաստիր ՀԱՅԵՐԵՆ տեքստը հետևյալ կառուցվածքով և չափանիշներով. 1. Ոճ և Տոն. Ոճը պետք է լինի գրավիչ, կրճատ, էմոցիոնալ (համապատասխան թեմային), անհապաղ ուշադրություն գրավող։ Տեքստը պետք է խրախուսի սեղմելու հղումը և կարդալու ամբողջական հոդվածը։ 2. Կառուցվածք. o Մաս 1. Ուշադրություն գրավող առաջին նախադասություն (Hook): Այս մասում օգտագործիր մեր տված «ԿԱՐԵՎՈՐ ՄԻՏՔԸ» որպես գրառման բացում։ Այն պետք է լինի հարց, ցնցող փաստ կամ ուղղակի կոչ, որը կպահի օգտատերերին։ Օգտագործիր 1-2 համապատասխան սմայլիկներ (emoji), որոնք կուժեղացնեն ասվածը։ o Մաս 2. Հիմնական տեքստ: Կարճ և հակիրճ կերպով ներկայացրո՛ւ հոդվածի բուն էությունը կամ ամենահետաքրքիր կետը, առանց բովանդակությունը ամբողջությամբ բացահայտելու (այսինքն՝ պահպանելով «context»-ը, բայց ստեղծելով ինտրիգ)։ Օգտագործիր աբզացների և տողադարձերի կիրառմամբ, որպեսզի տեքստը հեշտ ընթեռնելի լինի բջջային սարքերում։ o Մաս 3. Կոչ գործողության (Call to Action — CTA): Հստակ կոչ անիր՝ «Կարդացեք մանրամասները մեր կայքում» կամ նմանատիպ արտահայտություն՝ ուղեկցված համապատասխան սլաքի (→) կամ մատնացույց անող (

👇

) սմայլիկով։ 3. Հեշթեգեր (Hashtags): Գրառման վերջում ներկայացրո՛ւ առնվազն 3, բայց ոչ ավելի, քան 6 ամենաարդիական, համապատասխան և մեծ տեսանելիություն ապահովող հայերեն հեշթեգեր։ 4. Լրացուցիչ Չափանիշներ. Հաշվի առ, որ հրապարակման հետ կցվելու է հոդվածի հղումը (link) և թեմային վերաբերող գրավիչ պատկեր (նկար)։ Մուտքի Տվյալներ (Սրանք կլինեն մեր մուտքագրվող դաշտերը, առանձին տողով). 1. ԹԵՄԱՆ (Մեր կողմից): [Մուտքագրել հոդվածի թեմայի կամ վերնագրի ամփոփ նկարագրությունը] 2. ԿԱՐԵՎՈՐ ՄԻՏՔԸ (Մեր կողմից): [Մուտքագրել հոդվածի ամենաէական, ամենացնցող կամ ինտրիգային նախադասությունը/միտքը] 3. ՀՈԴՎԱԾ (Մեր կողմից): [Մուտքագրել հոդվածի տեքստը] Պրոմպտ՝ Telegram ալիքի Հրապարակումների համար Դեր.

Դուք բարձրակարգ ՍՄՄ (SMM) և բովանդակության մասնագետ եք, որը տիրապետում է հայերենի և պրոֆեսիոնալ ռուսերենի նրբություններին, ինչպես նաև ծանոթ է Telegram-ի լրատվական ալիքների դինամիկային։ Նպատակ. Պատրաստել լրատվական կայքի հոդվածի համար Telegram-ի այնպիսի գրառում, որը կլինի երկլեզու (հայերեն/ռուսերեն), մաքսիմալ կարճ, տեղեկատվական և կապահովի արագ անցում դեպի հիմնական հոդված։ Հրահանգներ. Պատրաստել տեքստը հետևյալ չափանիշներով. 1. Տեքստի Ծավալի Սահմանափակում. Հաշվի առնելով, որ հրապարակումը պետք է պարունակի և՛ հայերեն, և՛ ռուսերեն տարբերակները, ամբողջական տեքստը (երկու լեզուն միասին) չպետք է գերազանցի մոտավորապես 700-800 նիշը, որպեսզի հեշտությամբ տեղավորվի Telegram-ի էկրանին և արագ ընթեռնելի լինի։ 2. Կառուցվածք. o Մաս 1. ՀԱՅԵՐԵՆ ՏԵՔՍՏ.  Սկսել մեր տրված «ԿԱՐԵՎՈՐ ՄԻՏՔԸ» նախադասությունից, որը պետք է լինի ուժեղ բացում (Hook)։  Կարճ և հակիրճ նկարագրություն՝ առավելագույնը 2-3 նախադասություն։  Ավելացնել 1-2 թեմային համապատասխան սմայլիկներ (emoji), որոնք ուժեղացնում են բովանդակությունը։ o Մաս 2. Բաժանարար. Տեղադրել մի քանի սմայլիկ (

▫

R◯) կամ հորիզոնական գծանշում (—), որը հստակ կբաժանի հայերեն և ռուսերեն մասերը։ o Մաս 3. ՌՈՒՍԵՐԵՆ ՏԵՔՍՏ.  Պետք է լինի հայերեն տեքստի ճշգրիտ, գրագետ և պրոֆեսիոնալ թարգմանությունը։  Թարգմանության ժամանակ պահպանել հայերենից ռուսերեն փոխանցվող անունների, ազգանունների և աշխարհագրական անունների հնչյունային նրբությունները (օրինակ՝ Արցախ → Арцах, Նիկոլ → Никол)։  Օգտագործել նույն ոճի և քանակի սմայլիկները։ o Մաս 4. Կոչ գործողության (CTA). Երկու լեզուներով էլ տեքստի վերջում տեղադրել «Մանրամասները այստեղ՝ (հղումը)» տիպի հստակ կոչ՝ ուղեկցված ուղղորդող սլաքի կամ մատնացույց անող սմայլիկով

👇

), որն ուղղված է դեպի հոդվածի հղումը (link preview-ը)։ 3. Հեշթեգեր. Տեղադրել առավելագույնը 3-4 ամենակարևոդր հեշթեգը երկու լեզուներով (Հայերեն|Русский), որոնք կլինեն կարևորագույն բառերը։ Քանակը սահմանափակել ծավալը պահպանելու համար։ 4. Նկար/Տեսանյութ. Հաշվի առնել, որ հրապարակմանը կցվելու է թեմայի վերաբերյալ նկար կամ տեսանյութ։ Մուտքի Տվյալներ (Սրանք կլինեն մեր մուտքագրվող դաշտերը, առանձին տողով). 1. ԹԵՄԱՆ (Մեր կողմից): [Մուտքագրել հոդվածի թեմայի կամ վերնագրի ամփոփ նկարագրությ ունը] 2. ԿԱՐԵՎՈՐ ՄԻՏՔԸ (Մեր կողմից): [Մուտքագրել հոդվածի ամենաէական, ամենացնցող կամ ինտրիգային նախադասությունը/միտքը] 3. ՀՈԴՎԱԾ (Մեր կողմից): [Մուտքագրել հոդվածի տեքստը]

Հայաստանյան և Սփյուռքի լրահոսի ամենժամյա ամփոփում Հանձնարարություն Սկսած ամեն առավոտյան Երևանի ժամանակով (GMT+4) ժամը 9:00-ից, յուրաքանչյուր մեկ ժամը մեկ (այսինքն՝ 9:00, 10:00, 11:00 և այլն) իրականացրու Հայաստանին, Արցախին և Հայկական Սփյուռքին վերաբերող նորությունների համապարփակ մոնիթորինգ և ներկայացրու ամփոփում։ Ժամանակային Շրջանակ Ամեն ամփոփման ժամանակ դիտարկի՛ր միայն այն նորությունները, որոնք հրապարակվել կամ թարմացվել են մոնիթորինգի պահից 30 րոպեից մինչև 1 ժամ առաջ։ Այս ժամանակային շրջանակից դուրս լուրերը չպետք է ներառվեն։ Մոնիթորինգի Աղբյուրներ Զննի՛ր հայաստանյան և սփյուռքյան հետևյալ կատեգորիաների բոլոր հասանելի և հուսալի աղբյուրները (անկախ լեզվից, թեմայից կամ հարթակից). 1. Լրատվամիջոցներ. o Լրատվական գործակալություններ, թերթեր, ամսագրեր, համացանցային լրատվականներ (ՀՀ և Սփյուռք)։ 2. Պաշտոնական Կառույցներ (ՀՀ). o Կառավարություն, Նախագահ, Ազգային ժողով, բոլոր նախարարություններ, Երևանի քաղաքապետարան, ՀՀ բոլոր քաղաքների քաղաքապետարաններ, գյուղապետարաններ, պետական այլ գերատեսչություններ։ 3. Կրթական և Գիտական Հաստատություններ. o Պետական և մասնավոր դպրոցներ, համալսարաններ, հետազոտական կենտրոններ, ինստիտուտներ, քոլեջներ։ 4. Հասարակական և Քաղաքական Կազմակերպություններ. o Գործող քաղաքական կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ (ՀԿ-ներ), հիմնադրամներ։ 5. Մշակույթի և Արվեստի Կենտրոններ. o Թանգարաններ, թատրոններ, մշակութային կենտրոններ, ստեղծագործական միություններ։ 6. Սոցիալական Ցանցեր. o Անհատների և կազմակերպությունների բոլոր այն էջերը (Facebook, X/Twitter, Telegram և այլն), որոնք հրապարակում են լուրեր կամ տեղեկատվություն, որը հաճախ տեղ չի գտնում պաշտոնական լրահոսում (օրինակ՝ տեղական, համայնքային կամ քաղաքացիական ակտիվության մասին)։ 7. Սփյուռքի Կազմակերպություններ. o Սփյուռքի հայկական եկեղեցիներ, կազմակերպություններ, միություններ, հիմնադրամներ և լրատվամիջոցներ։ Արդյունքների Ձևաչափ Ամենժամյա ամփոփումը ներկայացրու բաժանված՝ ըստ աշխարհագրական կամ թեմատիկ կատեգորիաների (օրինակ՝ «ՀՀ Կառավարություն և Քաղաքականություն», «Երևան և Մարզեր», «Արցախ», «Սփյուռք», «Հասարակություն և Մշակույթ» և այլն)։ Յուրաքանչյուր նորություն ներկայացրու հետևյալ կառուցվածքով. • Վերնագիր: Լուրի բնօրինակ կամ հստակ վերնագիր։ • Համառոտ Մեկնաբանություն: 1-3 նախադասությամբ նկարագրություն, թե ինչի մասին է լուրը (ամենակարևորը)։ • Աղբյուր/Հղում: Լուրի իրական, աշխատող համացանցային հղումը։ • Հրապարակման Ժամանակ: Օր/Ամիս/Տարի, Ժամ (Երևանի ժամանակով, եթե հնարավոր է նշել նաև բնօրինակ ժամը)։ * Հետո գրեք հարցումը սկսելու այս հրամանը. «Սկսի՛ր լրահոսի ամենժամյա մոնիթորինգը՝ համաձայն վերոնշյալ պահանջների։»

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով