
Ըմբշամարտի ԱԱ․ Մրցումային երկրորդ օրը Հայաստանը 5 մեդալ նվաճեց
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում շարունակվում է բանակայինների ըմբշամարտի աշխարհի առաջնությունը, որտեղ հայ ըմբիշները մրցումային երկրորդ օրը 5 մեդալ են նվաճել՝ մեկ արծաթե և չորս բրոնզե։
55 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը նվաճել է արծաթե մեդալ։ Եզրափակչում հայ ըմբիշը պարտվել է կորեացի ըմբիշին։
Բրոնզե մեդալներ նվաճել են 4 ըմբիշներ։ 72 կգ քաշային Շանթ Խաչատրյանը 10:1 հաշվով հաղթեց շվեյցարացի Մաուրուս Զոգգին։ 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանը հաղթեց Սաուդյան Արաբիայի Թագավորության մասնակցին 12։2 հաշվով։ 79 կգ քաշային Արման Ավագյանն էլ հաղթեց իտալացի մասնակցին 7։4 հաշվով։ Սամվել Գրիգորյանը (82 կգ) 9։1 հաշվով հաղթեց Ղազախստանի մասնակցին։