
Ռուս-ուկրաինական պատերազմի 1003-րդ օրը․ միջուկային զենքի կիրառման վտանգը աճում է
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը իր ուղերձում հայտարարել է, որ իրենք կհարվածեն այն երկրների ռազմական օբյեկտներին, որոնք թույլ են տալիս իրենց զենքն օգտագործել ռուսական օբյեկտների դեմ:
Նոյեմբերի 19-ին Ռուսաստանը պաշտոնապես ընդունեց սեպտեմբերին հայտարարված միջուկային զենքի նոր դոկտրինը։ Ըստ դրա՝ Ռուսաստանն է որոշելու կիրառել միջուկային զենք։ Այն երկիրը, որը չունի միջուկային զենք և նրան աջակցում են մեր դեմ պատերազմում, կհամարվեն համատեղ ագրեսորներ։ Միջուկային զենք կարող է կիրառվել նաև Բելառուսի դեմ հարձակման ժամանակ։
Նոյեմբերի 19-ին ուկրաինական կողմը 6 ATACMS-ի և Storm Shadow հրթիռներ է աձակել Բրյանսկի շրջանի ուղղությամբ։ Ի պատասխան դրանց՝ ռուսական կողմը գործարկել է իր նոր «Օրեշնիկ» հրթիռային համակարգը։
Նշվում է, որ այդ հրթիռային համակարգը հնարավոր չէ որսալ, քանի որ այն խոցում է 2,5-3 կմ վայրկյանում։
«Օրեշնիկ» հրթիռային համակարգի օգտագործումից հետո ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է, որ «սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ Ռուսաստանը շահագրգռված չէ խաղաղության մեջ»։ Պուտինն էլ իր հերթին հայտարարել է, որ «Ռուսաստանը միշտ հանդես է գալիս վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու օգտին», սակայն զգուշացրել է, որ չպետք է թերագնահատել իրենց պատրաստակամությունը ցանկացած իրադարձությունների համար։