ՀայաստանՏնտեսություն

Շինարարությունը Հայաստանում շարունակում է մեծ աճ գրանցել

Հայաստանում, ըստ Վիճակագրական կոմիտեի, հունվար-սեպտեմբեր ամիսների շինարարության ծավալները նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ աճել են 15,9%-ով։ Այս ընթացքում իրականացվել է 406 մլրդ 37 միլիոն դրամի շինարարություն։

Հայաստանի ՀՆԱ-ի զգալի մասն է կազմում նաև շինարարությունը։ Օրինակ, 2023 թվականի ՀՆԱ-ով շինարարությունը և անշարժ գույքի հետ կապված գործունեությունը միասին կազմել են ՀՆԱ-ի 15,2 %-ը։ Չնայած 2024 թվականին այդ թիվը բավականին նվազել է։ Շինարարության ծավալը այս տարվա երկրորդ եռամսյակում կազմել է ՀՆԱ-ի 5,7%-ը։

Վերջին տարիներին աճել է սեփական տների շինարարությունը։ Հունվար-օգոստոս ամիսների վիճակագրության համաձայն՝ բնակչության միջոցների հաշվին իրականացված շինարարության ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 70,2 տոկոսով՝ կազմելով 82 մլրդ 505 մլն դրամ։

Հայաստանի շինարարության ոլորտն էլ պատրաստվում է անցում կատարել Եվրամիության տեխնիկական չափանիշներին։

Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը նշել է, որ Հայաստանի շինարարական ներուժով հնարավոր կլինի իրականացնել այնպիսի հավակնոտ ծրագրեր, ինչպիսիք են Երևանի բնակֆոնդի վերանորոգումը, նոր շենքերի կառուցումը, մետրոյի կայարանի, Ակադեմիական քաղաքի, մեծ ու փոքր ջրամբարների, կամուրջների ու թունելների կառուցումը։

Նա նշեց, որ կոմիտեն հաջորդ տարվանից նախատեսվում է ապահովել Եվրամիության քաղաքաշինական չափորոշիչների տեխնիկական թարգմանություններն ու դրանց կիրառումը։

Նոյեմեբրի 20-ին Երևան քաղաքում իրականացվող շինարարությունից հավաքագրված ծավալներից խոսեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նա նշեց, որ այս տարի 18 մլրդ դրամ են հավաքագրել շինարարության ոլորտից։

2020 թվականից հետո շինարարարական մեծ աճ է եղել։ Եթե 2020-ին իրականացվել է 432 մլրդ 584 միլիոն դրամի շինարարություն, ապա 2023 թվականին այն աճել է 43,2%-ով կամ 187 միլիարդ 101 միլիոն դրամով։