
Կասեցվել է վտանգավոր սննդի թողարկումը
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի գործունեությունը։ Նմուշառումների լաբորատոր հետազոտություններից պարզ է դարձել, որ դրանք չեն համապատասխանում չափանիշներին։
Փորձաքննությամբ պարզվել է, որ «Հացառատ» ապրանքանիշի «Չանախ» պանիրը պարունակում է աղիքային ցուպիկի խմբի մանրէներ։ Դրանք օրգանիզմում արտադրում են թույն (տոքսին), որը վնասում է բարակ աղիքի լորձաթաղանթը։
Շեղումներ են հայտնաբերվել նաև նույն ապրանքանիշի «Մածուն» կաթնամթերքի նմուշի մեջ։ Այնտեղ հայտնաբերված խմորասնկերը չեն համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին։
Տեսչական մարմնի որոշմամբ՝ տրվել է արտադրանքի իրացումը արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացման կանոնագիր։