ՀայաստանՍոցիալական

Հայաստանն ազատ համացանց ունեցող երկրների շարքում է, բայց ժողովրդավարության ցուցանիշը նվազել է 

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է զեկույց, ըստ որի՝ Հայաստանն ազատ համացանց ունեցող երկրների շարքում է։ Այդ զեկույցում Հայաստանը 2024 թվականին ունի 74 միավոր։

Անդրադառնալով մեր հարևան պետություններին՝ Վրաստանն այս ցուցանիշով ունի մեզ հավասար միավոր, Իրանը՝ 12, Թուրքիան՝ 31, Ադրբեջանը՝ 34։

Չնայած վերոնշյալ զեկույցին՝ տեղին է նշել նաև Freedom House-ի հրապարակած մյուս ցուցանիշների տվյալները, որտեղ Հայաստանի ցուցանիշները միջին կամ միջինից ցածր են։ Մասնավորապես, ժողովորդավարության տոկոսի ցուցանիշը 2024 թվականին գնահատվել է 34․52/100։ Համեմատելով նախորդ տարվա ցուցանիշի հետ՝ կարելի է նկատել, որ թեկուզ քիչ տոկոսով, բայց Հայաստանում ժողովրդավարության անկում կա։ 2023 թվականի համեմատ ժողովրդավարության տոկոսը գնահատվել է 35,12/100։ Այս տարվա ցուցանիշով Հայաստանը անցումային կամ հիբրիդային կարգավիճակ ունի։ 

Հարևան պետություններն ունեն հետևյալ ցուցանիշները․ Վրաստանը՝ 34, Ադրբեջանը՝ 1, Իրանի ու Թուրքիայի տվյալները դեռ չկան։

Համաշխարհային ազատության ցուցանիշը Հայաստանում, նախորդ տարվա համեմատ․ 2 միավորով աճել է՝ դառնալով 74,54 միավոր։ Այս ցուցանիշի համաձայն՝ Հայաստանը մասամբ ազատ երկրների ցանկին է դասվում։ Սակայն, վերջին տարիներին Հայաստանում ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել․ 2019 թվականին համաշխարհային ազատության ցուցանիշը գնահատվել է 46,51 միավորով։

Այս ցուցանիշով Հայաստանի հարևան երկրներն ունեն հետևյալ ցուցանիշները․ Վրաստանը՝ 58, Իրանը՝ 11, Թուրքիան՝ 33, Ադրբեջանը՝ 7։ Արցախին ևս կազմակերպությունը գնահատական է տվել՝ -3։