ՀայաստանՍոցիալական

ՀՀ քաղաքացիություն ստանալու կամ հրաժարվելու տուրքերը բարձրացել են

ՀՀ Կառավարության նիստում հավանություն ստացավ քաղաքացիության ստանալու ու հրաժարվելու տուրքերի փոփոխությունը։ 

1997 թվականից փոփոխության չենթարկված տուրքերը բարձրացել են։ Մինչ այս քաղաքացիություն ստանալու համար նախկինում 1000 դրամի փոխարեն տուրքը կդառնա 50․000 դրամ։ Քաղաքացիությունից հրաժարվելու տուրքը նախկինում 25․000 դրամի փոխարեն սահմանվել է 150․000 դրամ։ 

Առաջարկվում է նաև պետական տուրքի վերանայման կարգավորումը չտարածել փախստականների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների նկատմամբ: Ըստ ծրագրի՝ բոլոր փախստականներին պետք է ազատվեն քաղաքացիության շնորհման համար դիմելու տուրքի պահանջից: 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու համար իրավունք ունի դիմելու Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունեցող 18 տարին լրացած, գործունակ օտարերկրյա պետությունում բնակվող /գտնվող/ կամ Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվող /գտնվող/ յուրաքանչյուր անձ եթե` 

• օրենքով սահմանված կարգով վերջին երեք տարին մշտապես բնակվել է Հայաստանի Հանրապետությունում, 

• կարողանում է բացատրվել հայերենով և, 

• ծանոթ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացող անձանց համար Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայոց լեզվի իմացության ստուգման կարգը սահմանված է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: