
ՊՆ-ն հերքում է սպառազինության ձեռք բերման մասին տարածված տեղեկությունները
Պաշտպանության նախարարությունը հերքում է օտարերկրյա և հայկական լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները։
«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, օտարերկրյա լրատվամիջոցներում շարունակում են զետեղվել ՀՀ ԶՈՒ պաշտպանական կարողություններն ընդլայնելու նպատակով սպառազինության ձեռքբերման, ինչպես նաև ձեռքբերման բանակցությունների մանրամասների վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող մի շարք հրապարակումներ»- ասված է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը հորդորում է՝ նախքան նման նյութերը հրապարակելը, համապատասխան ճշտումներ և ճշգրտումներ կատարել պաշտպանական գերատեսչության հետ:
Շուշան Ասրյան