
Հայաստանում կա փակ ավտոճանապարհ
Արագածոտնի մարզի «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է։ Սրա մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում էլ մառախուղ է։ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սրա մասին հայտնում են Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտը և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնը։
Այսօր Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձնախառն անձրև։