
Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։ Լուրը հաստատեց ԱԺ նախագահի խոսնակ Մովսես Հարությունյանը:
Նրանց հանդիպման մանրամասները հայտնի չեն։
Վերջերս մամուլում շրջանառվում էր Հովիկ Աղազարյանի՝ պատգամավորական մանդատը վայր դնելուց հրաժարվելու մասին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ խնդրանքով դիմել է Հովիկ Աղազարյանին՝ մանդատը վայր դնել համար: Սակայն Աղազարյանը մերժել էր վարչապետի «խնդրանքը»։
Ըստ պատգամավորի հայտարարության՝ իր որոշումը կհրապարակվի այսօր։
Շուշան Ասրյան