ՀայաստանՊատահար

Վթարված մոպեդների մեծ մասը վարել են այլ երկրի քաղաքացիներ

Մոպեդ երկանիվ տրանսպորտային միջոցների մասնակցությամբ այս տարվա ընթացքում տեղի է ունեցել շուրջ 70 ճանապարհատրանսպորտային պատահար։

Քննչական կոմիտեն ուսումնասիրել է մոպեդի մասնակցությամբ տեղի ունեցած պատահարների պատճառները և հանգամանքները: Պատահարների հետևանքով տարբեր մարմնական վնասվածքներ են ստացել հիմնականում մոպեդների վարորդները, 2 դեպքում արձանագրվել է մահ: Մոպեդների վարորդները հիմնականում իրականացրել են առաքման ծառայություններ։

Վթարների մասնակից մոպեդների զգալի մասը վարել են այլ երկրի քաղաքացիներ, ովքեր չեն ունեցել ՀՀ-ում գործող վարորդական վկայական:

Միջնորդագրեր են ներկայացվել իրավասու պետական մարմիններ։

Վերջերս Ազգային ժողովն ընդունել է օրենսդրական փոփոխություններ կանոնակարգելու անհատական տեղաշարժման միջոցներով երթևեկությունը։

Շուշան Ասրյան