Հեղինակ: Սաթենիկ Ավետիսյան

Փաշինյանին միացած եպիսկոպոսները չեն մասնակցի արտերկրում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին միացած և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը պահանջող մի խումբ եպիսկոպոսներ հայտարարել են, որ չեն մասնակցելու արտերկրում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին։

Կարդա ավելին

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հարցաքննվել է․ ի՞նչ է հայտնի

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հաստատեց, որ 2 օր առաջ հարցաքննվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ քրեական գործի շրջանակում։

Կարդա ավելին

Նաթան արքեպիսկոպոսի հեռախոսազրույցի հրապարակման հարցով դատարանի որոշումը կբողոքարկվի

Գլխավոր դատախազությունը մտադիր է բողոքարկել դատարանի այն որոշումը, որով ՀՀ քննչական կոմիտեից պահանջվել էր ուսումնասիրել Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին հոգևորականի հեռախոսազրույցի հրապարակման հետ կապված հանգամանքները։

Կարդա ավելին

Դավոսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահները

Դավոսում կայացած տնտեսական գագաթնաժողովի ընթացքում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը հաջողությամբ կզարգանա։ Խաչատուրյանի խոսքով՝ գործընթացը հաջողության է հասնելու, քանի որ երկու կողմերն էլ նայում են առաջ և չեն կենտրոնանում անցյալի պատճառների վրա, ինչը թույլ կտա օգտվել այսօր ստեղծված հնարավորություններից։

Կարդա ավելին

Վաղարշապատի ավագանու ընտրությունների գործով մեղադրյալների թիվը հասել է 23-ի

Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ընթացքում արձանագրված ընտրակաշառքի դեպքերի վերաբերյալ քննության շրջանակում հանրային քրեական հետապնդում է սկսվել ևս 13 անձի նկատմամբ։

Կարդա ավելին