Հեղինակ: Սամվել Մխիթարյան

Հայ լեռնադահուկորդը պատմական նվաճման է հասել

Ավստրիայի Զալբախ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Գլեբ Մոսեսովը որակավորվել է առաջնության եզրափակիչ փուլ: Սա Հայաստանի լեռնադահուկային սպորտում պատմական նվաճում է․ Գլեբ Մոսեսովը առաջին հայ լեռնադահուկորդն է, որ դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։ Սրա մասին հայտնել է Հայաստանի լեռնադահուկային սպորտի ֆեդերացիան։

Կարդա ավելին

Արցախի քարտեզով գնված խաղը ապրանքանիշը հետ է պահանջել հաճախորդից

Ֆեյսբուքյան հարթակի օգտատերերից մեկը փետրվարի 13-ին հրապարակում է կատարել՝ նշելով, որ հայկական XAXALOVE ապրանքանիշը, որը ստեղծում է խաղեր՝ նախատեսված 1-ից 100 տարեկան երեխաների համար, զանգահարել է իրեն ու պահանջել վերադարձնել Հայաստանի քարտեզով փազլ խաղը, որտեղ կար նաև Արցախը։

Կարդա ավելին

Մարզերի դպրոցներում լողի անվճար պարապմունքների խմբերը կավելանան

Մարզերի դպրոցներում լողի անվճար պարապմունքների խմբերը կավելանան։ Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել առաջարկին։ Նախկինում մեկ խմբի փոխարեն կլինեն երեք խմբեր։ Յուրաքանչյուր տարի լողավազաններում լող մարզաձևով կզբաղվի յուրաքանչյուր լողավազանում դպրոցահասակ երեխաների 2 տարիքային 3-ական խումբ. 1-ին տարիքային խմբում կընդգրկվեն 8-12 տարեկան երեխաները, 2-րդ տարիքային խմբում՝ 13-17 տարեկանները: 1-ին տարիքային խմբերում պարապողների առավելագույն քանակը պետք է լինի 12, իսկ 2-րդ-ում՝ 10:

Կարդա ավելին

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերը զեղչվել են 25 տոկոսով

Երևան-Թբիլիսի-Երևան գնացքի տոմսերի համար գարնանային զեղչեր են հայտարարվել։ Տոմսերը զեղչվել են 25 տոկոսով։ Զեղչված տարբերակով տոմսերը կունենա հետևյալ գները․ 9085 դրամ՝ «պլացկարտ», 11․885 դրամ՝ «կուպե», 13․875 դրամ՝ «կուպե կամֆորտով», 18․375 դրամ՝ «կուպե երկտեղանոց»։ Զեղչը կգործի մինչև մարտի 31-ը։ Սրա մասին հայտնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը։

Կարդա ավելին

«Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են Հայաստանին

«Ռադիո» ՓԲ ընկերության սեփականատեր «Միջազգային Ռադիոցանց» ՓԲ ընկերության 100 տոկոս բաժնեմասերը փոխանցվել են Հայաստանի Հանրապետությանը: Սրա մասին ֆեյսբուքի իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Կարդա ավելին

Բաքվում կայանալիք Աշխարհի գավաթի երկրորդ փուլին հայ մարմնամարզիկները չեն մասնակցի

Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կկայանա Աշխարհի գավաթի առաջին փուլը, որտեղ մեծահասակների կազմում իրենց դեբյուտը կնշեն Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը: Սրա մասին հայտնել է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան։

Կարդա ավելին

2024-ին 2023-ի համեմատ Երևանում շաուրմայի առաքումը աճել է 134 տոկոսով

Ըստ Yandex Go Food ծառայության հետազոտության՝ 2024 թվականի ընթացքում 1200 հարցվածների առցանց հարցումը և ընկերության սեփական վիճակագրությունը ցույց է տվել, որ Երևանում սննդամթերքի առաքման շուկան կայուն է մնացել։

Կարդա ավելին

2023-24 թվականներին պետությանն է վերադարձվել շուրջ 30 մլն դոլար

Կառավարության փետրվարի 13-ի նիստում Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը իր զեկույցում նշել է, որ 2023-2024 թվականների ընթացքում համայնքային շահերի գործառույթի և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում պետությանն է վերադարձվել շուրջ 30 մլն դոլար։

Կարդա ավելին

Հայաստանի տարածքով անցնող ցանկացած բեռ վերահսկողության պետք է ենթարկվի․ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններ

Ազգային ժողովի խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոև Արման Եղոյանն ու խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը նշել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ապաշրջափակման հարցում համաձայնության գալու դեպքում Հայաստանի իրավասու մարմինները պետք է իմանա, թե ինչ բեռ է մուտք գործելու Հայաստան։

Կարդա ավելին