Հեղինակ: Սամվել Մխիթարյան

Հայաստանի վարորդական իրավունքները կճանաչվեն ԱՄԷ-ում

Հայաստանի Կառավարությունը փետրվարի 13-ի նիստում հավանություն է տվել Հայաստանի ներքին գործերի նախարարության ու Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման շուրջ։ Երկու երկրների քաղաքացիների վարորդական վկայական ստանալու գործընթացը պարզեցվել է։

Կարդա ավելին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դիմել է միջազգային դատարանին ձերբակալել Իլհամ Ալիևին

Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) դիմել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ)՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դեմ գործ հարուցելու պահանջով:

Կարդա ավելին

Պաշտպանության նախարարների հանդիպումը․ որքա՞ն ենք կապված հնդկական ռազմարդյունաբերությունից

Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհի հետ ու քննարկել պաշտպանական ոլորտում գործընկերության ընդլայնման հնարավորությունները։

Կարդա ավելին

30 օրը փոխարինելով 45-ի․ Երևանի հասարակական տրանսպորտում փոփոխություններ չկան

Երևանի ավագանին փետրվարի 11-ի նիստի ընթացքում մերժեց «Մայր Հայաստանի» առաջարկած նախագիծը, որով Երևանի հասարակական տրանսպորտի մեկ ուղևորությունն առաջարկվում էր 150 դրամից դարձնել 100 դրամ, ինչպես նախկինում։ Չնայած նախագիծը չընդունվեց, բայց ավագանին փոփոխություններ կատարեց։ Փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ 30-օրյա ժամկետով 10-անգամյա ուղևորությունը դարձնել 45-օրյա ժամկետով։

Կարդա ավելին

Քանի՞ արցախցի է 2020 թվականից հետո հեռացել Հայաստանից ու քանի՞սն են մնացել

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) հրապարակած վիճակագրության համաձայն՝ 2025 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանից մեկնել է 26,397 բռնի տեղահանված արցախցի, մինչդեռ 14,871-ը վերադարձել է։ Սա նշանակում է, որ 2020 թվականի պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերյան բռնի տեղահանությունից հետո Հայաստանից հեռացել և դեռ չի վերադարձել 11,526 արցախցի։

Կարդա ավելին

Փոփոխություններ Երևանի հասարակական տրանսպորտում․ ի՞նչ են ընդունել ու մերժել նիստին

Երևան քաղաքի ավագանու փետրվարի 11-ի նիստի օրակարգում քննարկման էր դրվել մայրաքաղաքի հասարակական տրանսպոտի գնային համակարգը։ «Ազգային առաջընթաց» կուսակցությունը դեմ էր ավագանու այն որոշմանը, որ մեկ ուղևորության համար սահմանվի 150 դրամ։

Կարդա ավելին

Ֆրանսիական ընկերությունը կօգնի Հայաստանին զարգացնել արհեստական բանականությունը

Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և ֆրանսիական Mistral AI-ն սկսում են համագործակցություն՝ արհեստական ​​ինտելեկտի (AI) ոլորտում համատեղ նախաձեռնություններն առաջ մղելու համար։ Կողմերը համաձայնագիր են ստորագրել Փարիզում կայացած AI գագաթնաժողովում, որտեղ հավաքվել են 80 երկրների ղեկավարներ։

Կարդա ավելին

Ոստիկանությունը պետական և համայնքային կառույցների տեսանկարահանող սարքերին հասանելիություն կունենա

Ոստիկանությունը հասանելիություն կստանա պետական և համայնքային կառույցների տեսանկարահանող սարքերին։ Որոշման նպատակն այն է, որ տեսահսկողության առկայությունը հանրային վայրերում էականորեն նվազեցնում է հանցագործությունների թիվը։

Կարդա ավելին

Խորհրդարանում առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով

Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է ներկայիս աշխարհազորի համակարգի փոխարեն ստեղծել տեղական պաշտպանության ուժեր։ Սրա մասին խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք ներառվելու են զորամասերի ենթակայությամբ գործող զորամիավորումների կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ

Կարդա ավելին