Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիաի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին օժանդակող ևս 7 անձ մեղադրյալի աթոռին է։ Վերջիններս պատրաստել են իրավունք վերապահող իրավաբանական փաստ հավաստող ակնհայտ կեղծ փաստաթղթեր։ Խոսքը կատարողական ակտերի մասին է։ Դրանցով ներկայացվել են փաստացի չկատարված աշխատանքները՝ որպես կատարված, ինչպես նաև կատարվել անհիմն փոխանցումներ։ Գործը վերաբերում է ՈւԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի բարեգործական ծրագրով ֆուտբոլի ֆեդերացիային Սիսիան, Վաղարշապատ, Գյումրի, Սևան քաղաքներում մանկապատանեկան մարզադպրոցների կառուցման համար գումար հատկացնելուն։
Կարդա ավելին