Հայաստան

ԱՄԷ-ն դռներն է բացում Հայաստանի առաջ․ սպասվում է ներդրումային նոր հոսքեր

Հայաստանն ու Արաբական Միացյալ Էմիրությունները պատրաստվում են ստորագրել կարևոր միջազգային համաձայնագիր: Այն վերաբերում է առևտրին, ներդրումներին և ծառայությունների փոխանակմանը։ Կառավարությունը դրա մասին որոշում ընդունեց այսօրվա նիստում։

Կարդա ավելին

Կարեն Խաչանովը հաղթեց աշխարհի երրորդ ռակետին ու դուրս եկավ եզրափակիչ

Տորոնտոյում ընթացող ATP 100 Masters մրցաշարում հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը 6-3, 4-6, 7-6 հաշվով հաղթանակ տարավ աշխարհի երրորդ ռակետ Ալեքսանդր Զվերևի նկատմամբ՝ դուրս գալով մրցաշարի եզրափակիչ։

Կարդա ավելին

Վանաձորում 13․000 նստատեղով ֆուտբոլի մարզադաշտ կվերակառուցվի

Վանաձորում շուտով կսկսվի ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցում։ Այն պետք է համապատասխանի ՈՒԵՖԱ-ի 4-րդ կատեգորիայի պահանջներին։ Այս որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության վերջին նիստում։ Աշխատանքները նախատեսվում են սկսել 2026 թվականի կեսից։

Կարդա ավելին

Կառավարությունը լուծարում է Կապանի և Կոտայքի մշակութային կենտրոնները

Հայաստանի մշակութային քարտեզը երկու կենտրոնով պակասելու է։ Կառավարությունը որոշել է լուծարել «Կապանի մշակույթի կենտրոն» և «Կոտայքի մշակույթի կենտրոն» ՊՈԱԿ-ները՝ պատճառաբանելով ֆինանսավորման դադարեցմամբ և ծրագրերի ցածր արդյունավետությամբ։

Կարդա ավելին

Լուծարվում է «Ալյանս» ազատ տնտեսական գոտին

Երևանում գործող «Ալյանս» ազատ տնտեսական գոտին շուտով կդադարի գոյություն ունենալուց։ Հայաստանի կառավարությունը որոշել է այլևս չերկարաձգել ԱՏԳ-ի գործունեության ժամկետը։ Դրա մասին որոշումն ընդունվել է օգոստոսի 7-ին կայացած նիստում։

Կարդա ավելին

Կառավարությունը ակնկալում է 50 միլիոն դոլարով վաճառել «Վիվա Արմենիա»-ի իր բաժնեմասը

Հայաստանի կառավարությունը որոշել է վաճառել «Վիվա Արմենիա» հեռահաղորդակցական ընկերությունում ունեցած իր բաժնեմասը։ Խոսքը 20 տոկոս բաժնետոմսերի մասին է։ Դրանք կառավարությունը նվիրատվությամբ ստացել էր այս տարվա փետրվարին։

Կարդա ավելին

Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո «Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը դեղնել է․ ո՞վ է պատասխանատուն

«Հանրապետական» մարզադաշտում անցկացված Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո խոտածածկը դեղնել է, իսկ ֆուտբոլային երկրպագուները բարձրաձայնում են այն հարցը, որը, ըստ իրենց, կասեցնում է ոչ միայն տեղական խաղերի անցկացումը, այլ նաև հարված է Հայաստանի միջազգային սպորտային հեղինակությանը։

Կարդա ավելին

Հայաստանի բնակչությունն աճել է՝ հասնելով 3 միլիոն 84 հազարի

2025 թվականի հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանի մշտական բնակչությունը կազմել է 3 միլիոն 84 հազար մարդ, որի շուրջ 64 տոկոսը՝ ավելի կոնկրետ 1 միլիոն 974 հազարը, բնակվում է քաղաքներում, իսկ 1 միլիոն 109 հազարը՝ գյուղերում։

Կարդա ավելին