Հայաստան

«Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությանը Էրիկ Կարապետյանը ճանաչվեց լավագույն երգիչ, Սոնա Ռուբեյնանը՝ լավագույն երգչուհի

Ապրիլի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցավ «Խազեր» հայկական երաժշտական մրցանակաբաշխությունը, որը մեկ հարկի տակ էր համախմբել տարբեր ժանրերում ստեղծագործող երաժիշտների, կատարողների, պրոֆեսիոնալների և արվեստասեր հանրությանը։ Միջոցառումը կազմակերպել էր Հայկական ազգային երաժշտական ակադեմիան՝ 17 անվանակարգում ներկայացնելով և պարգևատրելով տարվա ընթացքում աչքի ընկած արվեստագետների ու նախագծերի։

Կարդա ավելին

Նախորդ տարվա համեմատ գրանցված աշխատողների թիվն աճել է, բայց տարեվերջի համեմատ՝ նվազել

Հայաստանում գրանցված աշխատատեղերի թիվը 2025 թվականի մարտին հասել է 782․100-ի։ Այս մասին հայտնել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մայիսի 1-ին, Աշխատանքի և աշխատավորների համերաշխության օրվա առթիվ արված հրապարակմամբ։

Կարդա ավելին

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործով երկու անձ կալանավորվել է՝ կաշառք տալու և օժանդակելու մեղադրանքով

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի գործի շրջանակում երկու անձ կալանավորվել է։ Նրանցից մեկը կասկածվում է դատավորին կաշառք տալու, իսկ մյուսը՝ այդ գործընթացին օժանդակելու մեջ։

Կարդա ավելին

Պետությունը կփակի «Ռազմատեխնիկական գիտահետազորատական ինստիտուտ» -ի պարտքերը. կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել լուծարված պետական ոչ առևտրային կազմակերպության պարտավորությունները մարելու մասին։

Կարդա ավելին

Հանրակացարաններում բնակվող ընտանիքներին կտրվեն սեփականության վկայականներ

Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որի համաձայն՝ հանրակացարանային բնակարանային ֆոնդում բնակվող որոշ ընտանիքներ կկարողանան իրենց զբաղեցրած բնակելի տարածքները ստանալ սեփականության իրավունքով

Կարդա ավելին