Հայաստան

Հայտնի է, թե երբ կավարտվի Սիսիան–Քաջարան հատվածի շինարարությունը

2033 թվականի նոյեմբերին նախատեսվում է ավարտել «Հյուսիս–հարավ» ճանապարհային միջանցքի Սիսիան–Քաջարան հատվածի հյուսիսային հատվածի շինարարությունը։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ընթացքում հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Կարդա ավելին

Նոր Նորքում ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի աշխատակիցների և ակտիվիստ Արթուր Չախոյանի միջև

Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի թաղապետարանում տեղի է ունեցել ծեծկռտուք, որի մասնակիցներ են եղել թաղապետարանի աշխատակիցները և ակտիվիստ Արթուր Չախոյանը։

Կարդա ավելին

Կենտրոնական բանկը հայտարարում է հին թղթադրամների՝ շրջանառությունից դուրսբերման մասին

ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ՝ 2026 թվականի ապրիլի 15-ից 2-րդ սերնդի թղթադրամները կհանվեն շրջանառությունից՝ դրանց բարձր ֆիզիկական մաշվածության պատճառով։

Կարդա ավելին

Հայաստանում ամենատարածվածը մեքենաների և առողջապահության ապահովագրություններն են

Կենտրոնական բանկը հրապարակել է նախորդ տարվա ապահովագրական գործունեության տվյալները: 2024 թվականին կնքվել է ավելի քան 920 հազարից ավելի պայմանագիր՝ 42 միլիարդ 811 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Ըստ մեծության՝ ամենատարածված ապահովագրական տեսակներն են մեքենաների ԱՊՊԱ-ները, առողջության նաև գույքի ապահովագրությունը։

Կարդա ավելին

Արագածոտնի մարզում միասնական երթուղային ցանցի գործարկումը հետաձգվել է

Արագածոտնի մարզում մայիսի 1-ից նախատեսված միասնական երթուղային ցանցի գործարկումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է մարզպետի աշխատակազմը՝ ընդգծելով, որ որոշումը կայացվել է՝ հաշվի առնելով սակագների և երթուղիների վերաբերյալ բնակիչների դժգոհությունները։

Կարդա ավելին