Հայաստան

Հայաստանի ազգային հերոս Տիրան Խաչատրյանը 10 միլիոն գրավի դիմաց ազատ արձակվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 10 միլիոն դրամ գրավի և երկրից չբացակայելու արգելքի դիմաց Ազգային հերոս, Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին ազատ արձակեց։

Կարդա ավելին

Նախորդ տարվա շինարարական ծավալները ռեկորդային են եղել Հայաստանի համար

Հայաստանում Վիճակգրական կոմիտեի հրապարակած նախորդ տարվա տարեկան ցուցանիշը ցույց է տալիս, որ շինարարության ծավալները ռեկորդային ծավալի են հասել։ Ամբողջ 2024 թվականին կատարվել է շուրջ 709 մլն դրամի շինարարություն։ Այդ ցուցանիշը 2023-ի համեմատ ավելացել է 14․5 տոկոսով։ Եթե դիտարկենք 2020 թվականին կատարած շինարարական ծավալները, ապա 2024 թվականի ցուցանիշը ավել է շուրջ 277 մլն դրամով։

Կարդա ավելին

Վերջին 5 տարիներին խաղաղ պայմաններում 207 մահվան դեպք է գրանցվել Հայաստանի ՊՆ-ում

Հայաստանի Զինված ուժերում վերջին 5 տարիներին 207 մահվան դեպք է գրանցվել։ Փետրվարի 17-ին Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ժամը 09:20-ի սահմաններում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Սևակ Վարդանի Հովհաննիսյանի դին՝ հրազենային վնասվածքով: Զինծառայող Սևակ Հովհաննիսյանի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի (սպանության) հատկանիշներով։

Կարդա ավելին

Հայտնի է, թե որտեղ կանցկացվի Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնությունը

Ապրիլի 13-19-ը Հայաստանում անցկացվելիք տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության հանդիպումները կանցկացվեն Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում: Առաջին հանդիպումը նախատեսված է ապրիլի 13-ին: Սրա մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Կարդա ավելին