Հայաստան

Խորհրդարանում առաջարկվում է աշխարհազորը փոխարինել տեղական պաշտպանության ուժերով

Հայաստանի պաշտպանության նախարարությունն առաջարկում է ներկայիս աշխարհազորի համակարգի փոխարեն ստեղծել տեղական պաշտպանության ուժեր։ Սրա մասին խորհրդարանում հայտարարել է պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ հավելելով, որ դրանք ներառվելու են զորամասերի ենթակայությամբ գործող զորամիավորումների կազմում՝ որպես աջակցող ստորաբաժանումներ

Կարդա ավելին

Ե՞րբ Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից․ խորհրդարանում քննարկվում է ԵՄ-ին անդամակցելու նախագիծը

Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նշել է, որ Հայաստանը կարող է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), երբ ԵՄ-ի հետ ստորագրի ազատ առևտրի համաձայնագիր։ Սրա մասին նա հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

Կարդա ավելին

ԵՄ փորձագիտական առաջին առաքելությունը Հայաստանում է․ քննարկվել են վիզաների ազատականացման հարցեր

Եվրոպական Միության փորձագիտական առաջին առաքելության խումբը Հայաստանում քննարկել է մուտքի վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրը։ Առաքելությունը փետրվարի 10-14-ը Հայաստանում իրականացնելու է առկա իրավիճակի և խնդիրների վերլուծություն։ Նրանք փորձելու են այս ընթացքում պարզել, թե ինչ է անհրաժեշտ Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ուղղությամբ։

Կարդա ավելին

Հայաստանի ԱԳՆ-ից նշել են, որ Մարգարայի անցակետի մասին զարգացումներ չկան

Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետի բացման հարցում այս պահին զարգացումներ չկան։ Սրա մասին հարցազրույցում հայտնել է Հայաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Անի Բադալյանը՝ հավելելով, որ նոր զարգացումներ լինելու պարագայում կտեղեկացնեն։

Կարդա ավելին

2020 թվականից հետո զորացրված գործազուրկ քաղաքացիների աջակցությունը կշարունակվի

Կառավարությունը կշարունակի աջակցել 2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված գործազուրկ քաղաքացիներին մասնագիտական ուսուցում անցնելու և աշխատանք ձեռք բերելու հարցում։ Սրանից կարող են օգտվել 2016, 2020 և 2022 թվականներին Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողություններին մասնակցած անձինք։

Կարդա ավելին

Բողոքի ակցիա Հաղթանակ թաղամասում․ հողերի սեփականության հարցը դեռ չի լուծվել

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասում այսօր լարված իրավիճակ է ստեղծվել. տեղի բնակիչները փակել են հարավ-արևելյան թաղամաս-Հաղթանակ ճանապարհը՝ բողոքելով իրենց հողերի սեփականության հարցի ձգձգման դեմ

Կարդա ավելին