Հայաստան

Փաստաբանները գործադուլ են հայտարարել․ նրանք դեմ են սահմանված հարկերին

Փաստաբանները փետրվարի 10-ին գործադուլ են հայտարարել։ Նրանք հրաժարվել են դատարաններում, իրավապահ մարմիններում իրավաբանական օգնություն տրամադրելուց։ Պատճառն այն է, որ նախկինում փաստաբանները շրջանառության հարկ էին վճարում, որը փոխարինվել է ԱԱՀ-ով՝ 20 տոկոս, և շահութահարկով՝ 18 տոկոս։ Սրա մասին փաստաբանների ընդհանուր ժողովի ընթացքում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։

Կարդա ավելին

ՊՆ զորամասում դիզվառելիքի հափշտակության գործը ուղարկվել է դատարան

Հակակոռուպցիոն կոմիտեից պարզել են, որ Պաշտպանության նախարարության զորամասերից մեկի հրաձգային գումարտակի հրամանատարը երեք այլ ծառայողների օժանդակությամբ հափշտակել է շուրջ կես միլիոն դրամ արժողությամբ դիզվառելիք

Կարդա ավելին

Հայաստանում ֆինանսական հաշվետվություններ չներկայացնող խոշոր ընկերությունների տուգանքները եռակի կբարձրացվեն

Հայաստանում խոշոր ընկերությունների տուգանքները կբարձրացվեն, եթե չհրապարակեն ֆինանսական հաշվետվություններ։ Առաջարկով նախատեսվում է ուշացման դեպքում սահմանել 150 հազար և 1,5 մլն դրամ, իսկ մեկ ամիս կրկին ուշացնելու դեպքում՝ 3 մլն դրամ։ Նախագիծը առաջարկել է Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովում։

Կարդա ավելին

Էլեկտրոմոբիլների ներմուծումը Հայաստան կխստացվի, կսահմանվեն տուգանքներ

Կառավարությունը կխստացնի էլեկտրոմոբիլների ներմուծումն ու կբացառի դրանց ապամոնտաժման դեպքերը պահեստամասերի համար։ Այս փոփոխությունները մշակել է Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությունը։ Նրանց մշակած փոփոխությամբ Հայաստան ներկրված էլեկտրական մեքենաները որպես պահեստամաս ներմուծելու դեպքում խոշոր տուգանքներ կսահմանվեն։

Կարդա ավելին

Ներկայացվել է Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիրը

Երևանում օդի աղտոտվածության նվազեցման քառամյա ծրագիրը, որի ստեղծման մասին 2024 թվականի դեկտեմբերին հանձնարարել էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ներկայացվել է փետրվարի 20-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։

Կարդա ավելին