Հայաստան

Հայ-ադրբեջանական հանդիպում սահմանին․ օրակարգում՝ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցը

Փետրվարի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի և Ադրբեջանի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի հանդիպումը

Կարդա ավելին

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին գերազանցել է 30 մլրդը

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը 2024 թվականին աճել է 41.5 տոկոսով՝ կազմելով 30 մլրդ 159.1 մլն դոլար: Սրա մասին հայտնի է դառնում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից:

Կարդա ավելին

ԶՊՄԿ-ն 8 աշխատակցի ազատել է աշխատանքից

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը աշխատանքից հեռացրել է 8 աշխատակցի։ Սրա մասին հայտարարություն է տարածել հենց կոմբինատը։ Աշխատանքից ազատված քաղաքացիների անունները հայտնի են՝ Մարգարյան Շավարշ Հովհաննեսի, Արշակյան Կարեն Մարութի, Մխիթարյան Վահե Սամվելի, Բաբաջանյան Գոռ Վրեժի, Բաբաջանյան Վահե Վրեժի, Բաբաջանյան Արթուր Վրեժի, Անդրեասյան Կարեն Արկադիի, Աթայան Տիգրան Արշամի։

Կարդա ավելին

Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանին դատապարտել է 5 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման

Կարդա ավելին

Համայնքին պատճառված ավելի քան 13 մլն 953 հազար դրամ գույքային վնասը վերականգնվել է

Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի աշխատակիցները համայնքի բնակիչներից հավաքագրած գումարները չեն մուտքագրել համայնքի բյուջե

Կարդա ավելին

Ավարտվել են Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման նախագծային աշխատանքները

Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ հանդիպման կարևորել է Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման նախագծային աշխատանքները՝ նշելով, որ դրա համար տարվող աշխատանքներն ավարտվել են։

Կարդա ավելին

Զբոսաշրջության կոմիտեն նպատակ ունի առաջիկա հինգ տարում տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ ունենալ

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը մամուլի ասուլիսում ամփոփել է իր պաշտոնավարման 100 օրը՝ ներկայացնելով Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2024 թվականին։ Այն 2023 թվականի համեմատ նվազել է 4․6 տոկոսով։

Կարդա ավելին