Մշակույթ

ՀայաստանՄշակույթ

Բուխարեստում բացվել է Ցեղասպանությանը նվիրված ցուցադրություն

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի շրջանակում Բուխարեստի Ազգային թատրոնի «Ռոտոնդա» սրահում բացվել է «Հայ կինը՝ Ցեղասպանության զոհ և հերոս» խորագրով ցուցադրություն։ Միջոցառումը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախաձեռնությամբ՝ Ռումինիայի Հայոց միության Մշակույթի կենտրոնի, Ռումինիայում Հայաստանի դեսպանության, Հայ առաքելական եկեղեցու տեղական թեմի և Բուխարեստի ազգային թատրոնի աջակցությամբ։

Կարդա ավելին
ԱրցախՄշակույթ

Սահմանից այս կողմ Արցախն ապրում է․ Ննգի

2023 թվականի պատերազմի ժամանակ մեր գյուղը համարվում էր ամենաապահովը։ Մյուս գյուղերից գալիս էին մեր մոտ։ Մի մասը դպրոցում էր մնում, մի մասը՝ տներում, մյուսն մասն էլ՝ նկուղներում։ Հիշում եմ՝ թուրքերը ռուսների հետ եկան գյուղ՝ զինաթափելու։ Գյուղապետը գնաց Մարտունի, եկավ ու ասեց, որ տեղահանվում ենք։ Մի պայուսակից ավել բան չպիտի վերցնեինք, ավտոներ էլ չկային, որ դուրս գայինք գյուղից։

Կարդա ավելին
ՀայաստանՄշակույթ

Հաստատվել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի շինարարության նախագիծը

Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը ապրիլի 3-ին ստորագրել է Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցման նախագծի փորձաքննության դրական եզրակացությունը։

Կարդա ավելին
ՀայաստանՄշակույթ

Հայաստանի պատմության թանգարանում ամփոփվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ միջազգային ցուցահանդեսը

Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» բացառիկ ցուցահանդեսի ամփոփիչ ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են ցուցահանդեսի արդյունքներն ու ձեռքբերումները

Կարդա ավելին
ՀայաստանՄշակույթ

«Գոյ» թատրոնը կշարունակի գոյություն ունենալ․ դատարանը որոշում է կայացրել

Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանը մերժել է Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին «Գոյ» թատրոնի իրավահաջորդ ճանաչելու վերաբերյալ միջնորդությունը։ Սրա մասին հայտնել է «Գոյ» թատրոնի կառավարման խորհրդի նախագահ, ռեժիսոր Սարգիս Արզումանյանը։

Կարդա ավելին
ԱշխարհՀայաստանՄշակույթ

ՀՀ կառավարությունը նախատեսում է ֆիլմարտադրության ոլորտում մինչև 35% ներդրումների վերադարձ

Ապրիլի 10-ին կառավարության նիստի ընթացքում նախագիծը ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Կարդա ավելին
ՀայաստանՄշակույթ

Թումանյանի հեքիաթները հնչում են արցախյան բարբառով ու անիմացիոն շնչով

Հովհաննես Թումանյանի հեքիաթների անիմացիաները նպատակ ունեն հանրահռչակել թումանյանական արժեքներն ու պահպանել Արցախի ոչ նյութական, մշակութային ժառանգությունը,- ուրախությամբ նշում է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը։

Կարդա ավելին
ՀայաստանՄշակույթ

Մասնավոր թատրոնների աջակցման ծրագիր Հայաստանում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ, որով նախատեսվում է աջակցության հնարավորություն տալ մասնավոր թատրոններին։

Կարդա ավելին