Տնտեսություն

ՀԷՑ–ը քննություն է սկսել «Կասկադ Էներգո»–ի հետ մատակարարումների շուրջ

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է ընկերության և հիմնական մատակարար «Կասկադ Էներգո» ռուսական ընկերության միջև առաջացած մի շարք խնդիրների մասին, որոնց թվում են բազմաթիվ փաստաթղթերի բացակայությունը և մի քանի միլիարդ դրամի կանխավճարը, որի դիմաց ապրանք կամ ծառայություն դեռ չի մատակարարվել։

Կարդա ավելին

Հայաստանի ճանապարհները ներդրումների կարիք ունեն․ ԵԶԲ-ն պարզաբանում է իրավիճակը

Եվրասիական տարածաշրջանում մինչև 2035 թվականը նախատեսվում է կառուցել կամ արդիականացնել 325 տրանսպորտային ենթակառուցվածքների նախագիծ՝ գրեթե 234 միլիարդ դոլար ներդրումներով։ Բայց այստեղ հետաքրքիր թիվ կա՝ եթե այս գումարը բաժանենք հաջորդ 10 տարիների համար տարածաշրջանի 13 երկրի ընդհանուր ՀՆԱ-ի հետ, միջինը կկազմի պարզապես 6.9%:

Կարդա ավելին

Հայաստանը խորացնում է հարաբերությունները Իրաքի հետ

Հայաստանի և Իրաքի միջև տնտեսական համագործակցությունը վերջին տարիներին նկատելիորեն զարգանում է։ 2024 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունը կազմել է ավելի քան 246 միլիոն դոլար, ինչը 36 տոկոսով ավել է 2023 թվականի ցուցանիշից

Կարդա ավելին

Ռուսաստանը հերքում է հայկական մթերքի ներմուծման խոշոր խնդիրները

Վերջին օրերին հայաստանյան հանրային դաշտում ակտիվորեն քննարկվում էր, թե Վերին Լարսի անցակետում հարյուրավոր հայկական բեռնատարներ հետ են ուղարկվել Ռուսաստան մուտք գործելու փորձի ժամանակ։ Ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անգամ հայտարարել էր, որ պատճառաբանությունը «սանիտարական խնդիրներն» են։

Կարդա ավելին

Գևորգ Պապոյանը հերքում է ընդդիմադիր պատգամավորի ահազանգը․ ի՞նչ է կատարվում Վերին Լարսում

Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հերքել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի այն ահազանգը, ըստ որի՝ Վերին Լարսի անցակետից հարյուրավոր բեռնատարներ վերադառնում են Հայաստան։

Կարդա ավելին

Օգոստոսին Հայաստանից ավելի քան 2400 բեռնատար ապրանք է մուտք գործել Ռուսաստան

Օգոստոս ամսվա ընթացքում Հայաստանից դեպի Ռուսաստան մուտք է գործել Հայաստանից արտահանվող ապրանքներով բեռնված 2427 բեռնատար, ինչը օրական միջինում կազմում է 101 մեքենայից ավելի։

Կարդա ավելին

Հայաստանի բանկերը ռուսաստանցիների մասին տվյալներ կհաղորդեն Մոսկվային․ ի՞նչ է փոխվում

Հայաստանի բանկերը սկսել են հարցումներ ուղարկել ռուսաստանցիներին ու նրանց հիմնած ընկերություններին՝ պարզելու, թե ովքեր են իրենց հաճախորդների հարկային ռեզիդենտները։ Սա արվում է այն բանի համար, որ առաջիկա սեպտեմբերին Հայաստանը Ռուսաստանի հետ սկսելու է ֆինանսական տվյալների ավտոմատ փոխանակում։ Այլ կերպ ասած՝ Մոսկվայի հարկային ծառայությունը կտեսնի, թե Հայաստանում հաշիվ ունեցող ռուսաստանցիներն ու նրանց ընկերությունները ինչպիսի եկամուտներ ու ակտիվներ ունեն։

Կարդա ավելին

Կարս-Նախիջևան երկաթուղու գործարկումը որքանո՞վ կօգնի Հայստանին

Օգոստոսի 22-ին Թուրքիայում կայացավ նոր երկաթուղային գծի հիմնարկեքի արարողությունը։ Խոսքը Կարս–Իգդիր–Դիլուջու ուղղության մասին է, որը սահմանակից է Նախիջևանին։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարեց, որ այս նախագծի նպատակն է մեծացնել Հարավային Կովկասում տնտեսական համագործակցությունը։ Նրա խոսքով՝ հատկապես «Զանգեզուրի միջանցքի» գործարկման դեպքում բեռնափոխադրումները կդառնան ավելի արագ և հասանելի՝ սկսած Պեկինից մինչև Լոնդոն։

Կարդա ավելին

Հայկական ծաղիկների բումը․ արտահանումը աճում է, բայց ռուսական շուկայում խոչընդոտներ կան

2025 թվականի առաջին յոթ ամիսներին Հայաստանը ԵԱՏՄ երկրներին արտահանել է մոտ 1 միլիարդ 788 միլիոն դոլարի ապրանք։ Այն 42 միլիոնով կամ 2.4%-ով ավելին է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Տվյալները հրապարակել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Կարդա ավելին