Սոցիալական

Պարգևատրմամբ զենք ստացած բոլոր անձինք մինչև հուլիսի 1-ը պետք է այն ներկայացնեն ոստիկանություն

Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը նշել է, որ Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան:

Կարդա ավելին

Ըստ հարցման՝ Հայաստանում 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ չի դժգոհում

Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում Հայաստանի ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ ԵՄ-ի ու ԵԱՀԿԻ-ի սոցիալական հարցումների արդյունքում հարցվածների շուրջ 72 տոկոսը վստահում է ոստիկանությանը կամ ունի առնվազն չեզոք դիրքորոշում, չի դժգոհում ոստիկանության աշխատանքից:

Կարդա ավելին

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում միջազգային չափանիշներին․ արդարադատության նախարարի շրջայցը

Հայաստանի արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այցի ընթացքում նա նշել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին:

Կարդա ավելին

Ո՞ր մարզում է ամենաշատ ձյունը տեղացել

Փետրվարի 20-ին և 21-ի գիշերը ողջ հանրապետությունում տեղացել է ձյուն, առանձին հատվածներում շատ ուժեղ։ Հանրապետության ճանապարհներին մերկասառույց է։ Շրջակա միջավայրի նախարարության հրապարակած տվյալներից պարզ է դառնում, որ տեղումների քանակը ամենամեծը կազմել է Արագածոտնի բարձր լեռնային շրջաններում։ Ձյան ծածկի բարձրությունը կազմել է 60-120 սմ։ Ամենացածր բարձրությունը կազմել է Սյունիքի նախալեռնային շրջանում՝ 4-6 սմ։

Կարդա ավելին