Սոցիալական

Հայ բեռնատարների խնդիրն ընթացքի մեջ է․ հարցը քննարկվելու է ԵԱՏՄ նիստում

ՀՀ կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ առաջարկելով, որ ՌԴ ներքին օրենսդրությամբ սահմանված 90 օրը հայ բեռնատարների համար փոխարինվի 180 օրով

Կարդա ավելին

Երևանում շաբաթական 400 կոյուղատարի վթար կա, որոնք «տեր չունեն». Ավինյանը խոսեց հրատապ միջոցների մասին

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ անդրադարձավ կոյուղատար համակարգի անընդհատ կրկնվող վթարներին՝ ընդգծելով, որ իրենք այդ դեպքում ուղիղ պատասխանատվություն չեն կրում, սակայն քաղաքացիների ակնկալիքները քաղաքապետարանից մեծ են։

Կարդա ավելին

Ռուսաստանում գտնվելու ժամկետի նոր սահմանափակումները կարող են վերացվել․ ի՞նչ պետք է իմանան հայ վարորդները

ԵԱՏՄ երկրներից (Հայաստան, Ղազախստան, Ղրղզստան և Բելառուս) վարորդների համար Ռուսաստանում գտնվելու ժամկետի սահմանափակումները կարող են վերացվել, հայտնում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովից

Կարդա ավելին

Փաշինյանը հրամայել է ստեղծել ճգնաժամային խումբ՝ Երևանի խցանումները կարգավորելու համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ՆԳՆ-ին, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին ստեղծել ճգնաժամային խումբ՝ մայրաքաղաքի փողոցներում տիրող խցանումների խնդիրը կարգավորելու համար։

Կարդա ավելին

Եկամուտների հայտարարագրումը պարզեցվա՞ծ, թե ձախողված գործընթաց

ՀՀ կառավարությունը հայտարարում է եկամուտների հայտարարագրման գործընթացի «պարզեցման» մասին․ ըստ ընդունված որոշման՝ հայտարարագրերը այսուհետ նախալրացվելու են ՊԵԿ-ի կողմից։ Քաղաքացիները պետք է միայն մուտք գործեն համակարգ, ստուգեն տվյալների ճշտությունը և անհրաժեշտության դեպքում կատարեն փոփոխություններ։

Կարդա ավելին

Բեռնատարի վարորդները կրկին ցույցեր են կազմակերպել կառավարության շենքի դիմաց

Հոկտեմբերի 16-ին բեռնատարների վարորդները կրկին հավաքվել են ՀՀ կառավարության շենքի դիմաց՝ բողոքելու ՌԴ մուտքի 90-օրյա ոչ վիզային սահմանափակման դեմ, որը գործում է այս տարվա հունվարի 1-ից:

Կարդա ավելին

ՀՀ կառավարությունը մշակել է ապօրինի ավտոտնակների օրինականացման նոր նախագիծ

ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, որը նախատեսում է լուծել այն ավտոտնակների հարցը, որոնք մինչև 2005 թվականը չեն հաշվառվել և օրենքով համարվում են ապօրինի։ Այս մասին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը, պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին։

Կարդա ավելին