Սոցիալական

COP 17 համաժողովը կանցկավի «Մերիդիան» էքսպոկենտրոնում

2026 թվականի աշնանը Հայաստանը կհյուրընկալի աշխարհի ամենախոշոր բնապահպանական միջոցառումների շարքին պատկանող COP 17 համաժողովը։ Սա մեծ հարթակ է, որտեղ շուրջ երկու շաբաթ քննարկվելու են կենսաբազմազանության պահպանության գլոբալ խնդիրները։ Հայաստանի համար սա աննախադեպ հնարավորություն է միջազգային ուշադրություն գրավելու և ցույց տալու, որ երկիրը պատրաստ է նման մասշտաբի հանդիպումների։

Կարդա ավելին

Կառավարությունը արտաքին հետախուզության ծառայությանը կհատկացնի շենք

Կառավարությունը որոշել է Հայաստանի արտաքին հետախուզության ծառայությանը հատկացնել սեփական շենք։ Ըստ որոշման՝ շենքի հասցեն գաղտնի է, իսկ կառուցման/գնման համար պետական բյուջեի պահուստային ֆոնդից կտրամադրվի շուրջ 1 միլիարդ 710 միլիոն դրամ։ Թվում է՝ հերթական տեխնիկական որոշում է, բայց իրականում այն առաջացնում է մի շարք լուրջ հարցեր։

Կարդա ավելին

Թբիլիսի-Վերին Լարս ավտոճանապարհը ժամանակավորապես սահմանափակված է

Վրաստանի Ստեփանծմինդայի շրջանում սեպտեմբերի 10-ի վաղ առավոտյան ուժեղ անձրևի հետևանքով սելավ է գրանցվել Թբիլիսի-Վերին Լարս ավտոճանապարհին։ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին արդեն մեքենաների հերթեր են գոյացել։ Այս պահին տեղում չորս տրակտորներ են աշխատում։

Կարդա ավելին

Երևանում կանցկացվի «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությունը

Երևանում Միջազգային գործարար կապերի աջակցման խորհրդի նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին տեղի կունենա «Երկրները մեկ հարկի տակ» միջազգային համաժողով-մրցանակաբաշխությունը, որը մեկ հարկի տակ կհավաքի 200-ից ավելի գործարարների տարբեր ոլորտներից։

Կարդա ավելին

Երևանում կթույլատրվի կրճատել ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի գույքահարկը

Երևանում կնվազեցվի ավարտական ակտ չստացած բազմաբնակարան շենքերի գույքահարկը։ Նախագիծը ներկայացվեց սեպտեմբերի 9-ի Երևանի ավագանու 5-րդ նստաշրջանի առաջին նիստում։

Կարդա ավելին

Գայի պողոտայի բնակիչները բողոքում են բարձրահարկ շենքի կառուցման դեմ

Սեպտեմբերի 9-ին Երևան քաղաքի ավագանու նիստին զուգահեռ Գայի պողոտայի բնակիչները քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել իրենց տների հարևանությամբ կառուցվող բարձրահարկ շենքի դեմ։

Կարդա ավելին

Երևանում հայրենիքի համար զոհված կամ վիրավորված անձանց ընտանիքները կազատվեն գույքահարկից

Երևանի ավագանին նոր որոշում է ընդունել․ հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված կամ վիրավորված անձանց ընտանիքները կստանան գույքահարկի արտոնություններ։

Կարդա ավելին