Սպորտ

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբը նոր սեփականատեր ունի․ ո՞վ է նա

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հեռանալուց հետո ակումբը նոր սեփականատեր ունի։ Իսպանիայի քաղաքացի Անտոն Ֆարբերը դարձել է հայկական ամենատիտղոսակիր ակումբի նոր սեփականատերը։ Սրա մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Կարդա ավելին

Հայ գրոսմայստերները աշխարհի կայծակնային շախմատի մրցանակակիրների շարքում են

Նյու Յորքում ընթացող աշխարհի կայծակնային շախմատի տղամարդկանց առաջնությունում հայ գրոսմայստերները ավարտեցին իրենց մրցելույթները։ Կայծակնային շախմատի չեմպիոններ են դարձել աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին։ Կանանց պայքարում հաղթեց չինացի գրոսմայստեր Ցզյու Վենցզյունը:

Կարդա ավելին

Հենրիխ Մխիթարյանը 12-րդ անգամ ճանաչվեց Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի 2024 թվականի լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքներով Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ։

Կարդա ավելին

«Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզիչ

Հայաստանի 2024 թվականի լավագույն մարզչի քվեարկության արդյունքներով Հայաստանի գործող չեմպիոն «Փյունիկի» գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ճանաչվել է տարվա լավագույն մարզիչ։

Կարդա ավելին

Ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը 2024 թվականի արդյունքներից գոհ է

Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ, ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը ասուլիսի ընթացքում ամփոփել է 2024 թվականը։ Ըստ գլխավոր մարզչի՝ տարին մեդալաշատ էր ու հաջողված, քանի որ Հայաստանը 5 խոշոր մրցաշարի է մասնակցել։ Այդ մրցաշարերից 136 մեդալով են վերադարձել հայրենիք մարզիկները։ Ալավերդյանը հավելեց, որ տարին հաջող էր նաև այն պատճառով, որ Հայաստանն առաջին անգամ պատմության մեջ ոսկե մեդալ նվաճեց աշխարհի առաջնության գերծանր քաշային կարգում։

Կարդա ավելին

Աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանն արժանացել է Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման

2024 թվականի Փարիզի օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպայի և աշխարհի գործող չեմպիոն, ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացել է Հայաստանի սպորտի վաստակավոր վարպետի կոչման: Պարգևն հանձնել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:

Կարդա ավելին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա հունվարին

Հայաստանի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը հայտնի կդառնա հունվարին։ Սրա մասին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արչմեն Մելիքբեկյանը ասել է ՀՖՖ 25-րդ հերթական ժողովի ընթացքում։

Արմեն Մելիքբեկյանը հայտնել է, որ հիմա ֆեդերացիան բանակցում է մի քանի հայտնի անձանց ու կազմակերպությունների հետ։

Մենք չենք ուզում հրավիրել ոչ միայն ազգային թիմի մարզիչ, այլ նաև հայկական ֆուտբոլում գլոբալ փոփոխություններ կատարել, որը կապված կլինի մարզչական շտաբի, ազգային հավաքականի ակադեմիաների հետ: Այն միտված է լինելու հայկական ֆուտբոլի վերաթարմացմանը։

Կարդա ավելին