Աշխարհ

Բրազիլիայում 10 մարդ է զոհվել ինքնաթիռի ընկնելու հետևանքով

Քաղաքացիական պաշտպանության գործակալությունը հայտնել է, որ 10 մարդ է զոհվել ինքնաթիռի ընկնելու հետևանքով։ Ինքնաթիռը հարվածել է տան ծխնելույզին, հետո շենքի երկրորդ հարկին, որից հետո էլ բախվել Գրամադուի բնակելի թաղամասում գտնվող բջջային հեռախոսների խանութին: Ավելի քան մեկ տասնյակ մարդ վիրավորվել է։

Կարդա ավելին

Եմենի հութիները հայտարարել են, որ իրենք են խոցել ԱՄՆ ռազմածովային ուժերի կործանիչը

Տեղեկացրել էինք, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռային հածանավը՝ USS Gettysburg- ը, դեկտեմբերի 22-ին՝ վաղ առավոտյան, սխալմամբ խոցել է Կարմիր ծովում գտնվող F/A-18 Super Hornet կործանիչը, որը պատկանում էր ԱՄՆ-ին: 

Կարդա ավելին

Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հնարավոր է համարում ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը։ Սրա մասին Ռուսաստանի ղեկավարն ասել է լրագրող Պավել Զարուբինին՝ պատասխանելով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավման հնարավորության մասին հարցին:

Կարդա ավելին

ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավը պատահաբար խոցել է սեփական կործանիչը

ԱՄՆ ռազմածովային ուժերի կառավարվող հրթիռային հածանավը՝ USS Gettysburg- ը, դեկտեմբերի 22-ին՝ վաղ առավոտյան, սխալմամբ խոցել է Կարմիր ծովում գտնվող F/A-18 Super Hornet կործանիչը, որը պատկանում էր ԱՄՆ-ին: Ըստ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM)՝ ինքնաթիռում գտնվող երկու օդաչուներն էլ ողջ են մնացել։ Նրանցից մեկը ստացել է թեթև վնասվածքներ։

Կարդա ավելին

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ են կիրառել

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան Վրաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ են կիրառել՝ ի պատասխան Վրաստանում ցուցարարների նկատմամբ ճնշումների:

Կարդա ավելին

Սալոմե Զուրաբիշվիլին խնդրել է Եվրամիությանը նոր ընտրություններ անցկացնելու համար ճնշել իշխող ուժին

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր դիմել է Եվրամիությանը՝ խնդրանքով, որ ճնշում գործադրեն Վրաստանի կառավարության վրա։ Նա ցանկանում է, որ երկրում նոր ընտրություններ տեղի ունենան։

Կարդա ավելին

Էստոնիան պատժամիջոցներ է սահմանել վրացի 14 պաշտոնյայի նկատմամբ

Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ստորագրել է հրամար, ըստ որի՝ է 14 վրացի պաշտոնյաներ և դատավորներ, այդ թվում՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, չեն կարող մուտք գործել Էստոնիա։

Կարդա ավելին