Մեկնարկել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր ստուդիայի շինարարությունը, որին Չինաստանը տրամադրել է 14,4 մլն դոլար
2023 թվականի հունիսի 2-ին Երևանում ստորագրված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա՝ մեկնարկել է Մեկնարկել է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության նոր ստուդիայի շինարարությունը։
ՀՀ Կառավարության սեպտեմբերի 12-ի նիստում որոշում է կայացվել պահուստային ֆոնդից հատկացնել շուրջ 390մլն դրամ Հայաստանի հանրային հեռուստաընկերության նոր՝ 8-րդ տաղավարի (հեռուստաստուդիայի) շինարարության հետ կապված ենթակառուցվածքների տրամադրման, նախապատրաստման ու կառուցման աշխատանքների, անհրաժեշտ թույլտվությունների և անվտանգային միջոցառումների ապահովման նպատակով անհրաժեշտ ծախսերի համար: Հայկական կողմի աշխատանքներին զուգահեռ չինական կողմը կսկսի 8-րդ հեռուստաստուդիայի շինարարությունը:
Այս համաձայնագրով Չինաստանը ծրագրի իրականացման համար կտրամադրի 14,4 մլն դոլարի անվճար օգնություն։