
Իսրայելը հայտնել է երկրի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը
Իսրայել-Պաղեստին պատերազմի սկսվելուց ի վեր Իսրայելում 885 խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին պատերազմի առաջին տարելիցի նախօրեին հայտնել է Իսրայելի Ազգային ապահովագրության ինստիտուտը։
Բացի զոհերի թվից՝ հաղորդվում է նաև 70 հազար վիրավորի մասին։
Հաղորդագրության մեջ նշված չէ ուժայինների շրջանում զոհերի մասին, քանի որ դրանով զբաղվում է երկրի պաշտպանական գերատեսչությունը։
Հիշեցնենք, որ չորեքշաբթի օրը Պաղեստինի առողջապահության նախարարությունը հաղորդել էր Գազայում վերջին մեկ տարվա ընթացքում ավելի քան 41 հազար զոհի և ավելի քան 96 հազար վիրավորի մասին։
Շուշան Ասրյան