ՍփյուռքՔաղաքականություն

22-ամյա հայուհին Բրյուսելում ընտրվել է ավագանու անդամ

Բրյուսելում ավագանու անդամ է ընտրվել 22-ամյա բելգիահայ Աննա Հովսեփյանը։

Նա առաջին հայն է, ով ընտրվել է Բրյուսելի համայնքային խորհրդի անդամ։ Մեր հայրենակիցն իր կուսակցության ցուցակում ապահովեց երրորդ ամենաբարձր միավորը։

Ընտրությունը եղել է հոկտեմբերի 13-ին։ Աննա Հովսեփյանը ներկայանում էր «Ռեֆորմիստների շարժում» կուսակցության 49-րդ համարի ներքո։

Հայուհին ավելի վաղ իր ինստագրամյան հարթակում անդրադարձել է բելգիահայ համայնքի դերակատարմանը երկրի ՏԻՄ ընտրություններում։ Բելգիայի հայերի կոմիտեն կարևորել էր հայերի ներկայությունը երկրի տարբեր ինստիտուտներում։

Շուշան Ասրյան