ԲԸՏՄ-ն կասեցրել է ապօրինի հորերի շահագործումը
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը հայտնաբերել է ապօրինի ջրօգտագործման մի շարք դեպքեր Արարատի և Արմավիրի մարզերում։
Մասնավորապես, Արարատի մարզի Սայաթ-Նովա և Հովտաշատ բնակավայրերում հինգ քաղաքացի ոռոգման նպատակով առանց ջրօգտագործման թույլտվության շահագործել է ընդհանուր առմամբ վեց խորքային հոր։
Նմանատիպ խախտումներ են արձանագրվել նաև Արմավիրի մարզի Վաղարշապատ և Ապագա բնակավայրերում, որտեղ հինգ հորից ապօրինի ձևով իրականացվել է ջրօգտագործում՝ առանց համապատասխան թույլտվությունների։
Տեսչական մարմնի որոշմամբ՝ բոլոր 11 հորերի շահագործումները կասեցվել են։
Հիշեցնենք, որ ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործումը խախտում է բնապահպանական օրենսդրությունը և կարող է հանգեցնել վարչական պատասխանատվության։

