#թռիչքներ

Օդային նոր շունչ Գյումրիին․ Դեպի «Շիրակ» օդանավակայան նոր թռիչքներ կլինեն

Հայաստանի երկրորդ քաղաքը՝ Գյումրին, շուտով կարող է զգալիորեն ակտիվանալ օդային հաղորդակցության տեսանկյունից։ Ռուսական խոշոր ավիաընկերությունները՝ «Աերոֆլոտն» ու դրա դուստր ընկերություն «Ռոսիան», ստացել են պաշտոնական թույլտվություններ Գյումրիի «Շիրակ» օդանավակայան թռիչքներ իրականացնելու համար։ «Աերոֆլոտը» կթռչի Միներալնիե Վոդիից, «Ռոսիան»՝ Սոչիից։

Կարդա ավելին

Հայաստանից դեպի Աբու Դաբի թռիչքը կդժվարանա․ Wizz Air-ը սեպտեմբերի 1-ից չեղարկում է բոլոր թռիչքները

Wizz Air ավիաընկերությունը սեպտեմբերի 1-ից չեղարկում է բոլոր թռիչքները Աբու Դաբիի ուղղությամբ։ Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն՝ որոշումն ընդունվել է ռազմավարական վերանայման արդյունքում։ Գլխավոր պատճառներից մեկը՝ Մերձավոր Արևելքում շարունակվող անկայուն իրավիճակն է, որը, ըստ ընկերության, նվազեցնում է շահույթ ստանալու հնարավորությունները։

Կարդա ավելին

Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումների պատճառով Երևան թռիչքները հետաձգվել են

Մայիսի 7-ի գիշերը Մոսկվայի «Վնուկովո», «Շերեմետևո», «Ժուկովսկի» և Կազանի օդանավակայաններում գործարկվել են ժամանակավոր սահմանափակումներ՝ ինքնաթիռների թռիչքների հետ կապված։

Կարդա ավելին