#ՀԷՑ

ՀԷՑ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան 8 տարում ստացել է շուրջ 400 մլն դրամ աշխատավարձ

«Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (ներկայում՝ խորհրդի նախագահը) 2017-2024 թվականների ընթացքում ստացել է ընդհանուր մոտ 396 մլն դրամ աշխատավարձ։

Կարդա ավելին

Կենտրոնի հոսանքազրկման պատճառով ՀԷՑ-ի պաշտոնյա ազատվել է աշխատանքից

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 19:00-ին, Մյասնիկյան 35/6 կՎ ենթակայանը ամբողջությամբ հոսանքազրկվել է անձրևաջրերի ներթափանցման հետևանքով:

Կարդա ավելին

Ռոմանոս Պետրոսյանի նշանակումից հետո ՀԷՑ-ից հեռացվել է 45-50 աշխատակից

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանի խոսքով՝ Ռոմանոս Պետրոսյանի ղեկավար նշանակվելուց հետո ընկերությունից հեռացվել է շուրջ 45-50 աշխատակից։ Այս մասին նա հայտարարեց օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Կարդա ավելին

Կառավարությունը կհատկացնի ավելի քան 1 մլն դոլար ՀԷՑ-ի գործով Հայաստանի շահերի պաշտպանության համար

ՀՀ կառավարությունը որոշել է առաջին փուլով ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ հատկացնել վարչապետի աշխատակազմին՝ «Liormand Holdings Limited և այլք ընդդեմ Հայաստանի Հանրապետության» արբիտրաժային գործով պետության շահերի պատշաճ պաշտպանության նպատակով

Կարդա ավելին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին տնօրենը դատական հայց է ներկայացրել ՀԷՑ-ի դեմ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին ժամանակավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը օգոստոսի 18-ին դատարան է դիմել՝ պահանջելով վերականգնել իրեն գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, պարտավորեցնել ՀԷՑ-ին պետական գրանցման ներկայացնել կանոնադրության փոփոխությունները, ինչպես նաև հստակ սահմանել գործադիր մարմնի ժամանակավոր ղեկավարի և ժամանակավոր կառավարչի լիազորությունները։

Կարդա ավելին

Հայաստանի էլեկտրական համակարգը հայտնվել է կրիտիկական վիճակում

Հայաստանի էլեկտրական ցանցերը հայտնվել են բարդ ու լուրջ իրավիճակում. այնպիսին, որը տարիների ընթացքում կուտակված անտարբերության, հնացած համակարգերի և կառավարման բացթողումների ուղիղ հետևանքն է։ Այս մասին օրերս ահազանգել է հենց ընկերությունը՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (ՀԷՑ), որը սպասարկում է երկրի գրեթե մեկ միլիոն բաժանորդ։

Կարդա ավելին

Հայաստանը կարող է չկատարել միջազգային դատարանի որոշումը ՀԷՑ-ի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ

Հայաստանի կառավարությունը պարտավոր է կատարել միջազգային դատարանների որոշումները, բայց դա չի նշանակում, թե այն անվերապահ է բոլոր դեպքերում։ Այս մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի գործով միջազգային արբիտրաժում Սամվել Կարապետյանի ընտանիքի հաղթանակին։

Կարդա ավելին