Month: Հունվարի 2025

Սնուպ Դոգի համերգի համար տրամադրված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե

Սնուպ Դոգի հայաստանյան համերգի համար տրամադրված գումարը դեռ չի վերադարձվել պետական բյուջե։ Սրա մասին խոսել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ դեռ սպասում են «Դոպինգ Սփեյս» ընկերության արձագանքին։

Կարդա ավելին

Սեփական հաշիվների, քարտերի կամ հաշվից քարտ և հակառակը փոխանցումները չեն հայտարարգրվի

Հայաստաննի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ մինչև 300 հազար դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն՝ նշելով, որ 300 հազար դրամի շեմը վերաբերում է յուրաքանչյուր գործարքի շեմին, ոչ թե նմանատիպ գործարքների հանրագումարին։

Կարդա ավելին

Ալեքսանդր Սիրունյանը հետ է վերցրել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից

Ալեքսանդր Սիրունյանը որոշել է հետ վերցնել իր թեկնածությունը ԲԴԽ անդամի պաշտոնից։ Նա հայտարարել է, որ քննարկումների արդյունքում կամովին որոշել է իր թեկնածությունը հանել։

Կարդա ավելին

Ազգային ժողովում կքննարկվի Հայաստանի օրհներգի պաշտոնական տարբերակը և ձայնագրությունը

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի պետական օրհներգի պաշտոնական տարբերակը և ձայնագրությունը։ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը առաջին ընթերցման ժամանակ նշել է, որ օրհներգը պետք է ունենա պաշտոնական տարբերակ և ձայնագրություն։

Կարդա ավելին

Հայտարարագիր ներկայացրած քաղաքացիները կկարողանան օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցումից

Պետական եկամուտներից կոմիտեից հայտնում են, որ եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացրած անձինք կկարողանան օգտվել սոցիալական ծախսի փոխհատուցման հնարավորությունից ինչպես իրենց, այնպես էլ՝ ընտանիքի անդամների համար կատարած սոցիալական ծախսերի մասով։

Կարդա ավելին

2024 թվականին գրանցված հանցագործությունները նախորդ տարվա համեմատ նվազել են

Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ 2024 թվականին Հայաստանում գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 1.1%-ով կամ 434 դեպքով՝ կազմելով 40,232 դեպք (2023 թվականին՝ 40,666):

Կարդա ավելին

Առաջարկվում է կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին թույլ տալ կառավարել նաև մասնագիտացված այլ ֆոնդեր

Ազգային ժողովում քննարկվում է նախագիծ, ըստ որի՝ կուտակային կենսաթոշակային ֆոնդի կառավարիչներին կարող են թույլ տալ կառավարել նաև մասնագիտացված այլ ֆոնդեր։

Կարդա ավելին