Month: Հունվարի 2025

2027 թվականի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում

2027 թվականի սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Երևանում ապրիլի 27-ից մայիսի 2-ը: Սրա մասին հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։

Կարդա ավելին

Քրեակատարողական հիմնարկներում լոգարանից հնարավոր կլինի օգտվել շաբաթական 2 անգամ

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը շարունակվող բարեփոխումների շրջանակներում իրականացրել է աշխատանքներ հիգիենայի բարելավման ուղղությամբ։

Կարդա ավելին

Դոնալդ Թրամփը սպառնում է ԵՄ երկրներին

Եթե Եվրոպական միության երկրները չսկսեն ավելի շատ ամերիկյան նավթ և գազ գնել, ապա ԱՄՆ-ն այդ երկրներին կսպառնա առևտրային մաքսատուրքերով։ Սրա մասին Սպիտակ տանը հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը։

Կարդա ավելին

Հայաստանը վերացրել է ԵՄ ավիացիոն «սև ցուցակի» հիմնական թերությունները

Հայաստանը վերացրել է հիմնական թերությունները, որոնց պատճառով հայտնվել էր ԵՄ ավիացիոն «սև ցուցակում»։ Սրա մասին հայտնել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Կարդա ավելին

Երևանն ամենաթանկ քաղաքն է Հարավային Կովկասում օտարերկրյա աշխատողների համար

Երևանն ամենաթանկ քաղաքն է Հարավային Կովկասում օտարերկրյա աշխատողների համար։ Կյանքի արժեքի վարկանիշի վերաբերյալ նման զեկույց է հրապարակել Mercer խորհրդատվական ընկերությունը։

Կարդա ավելին

Մշակութային հաստատությունների անվանումից նախատեսվում է հանել «ազգային» բառը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկման է ներկայացրել մի շարք մշակութային հաստատությունների անվանումներից «ազգային» բառը հանելու օրենքի նախագիծը։ Մասնավորապես, Օպերայի և բալետի թատրոնի, պատկերասրահի, գրադարանի և նման այլ կառույցների դեպքում «ազգային» բառը փոխարինվելու է «համապետականով»։ Սրա մասին ԱԺ նիստի ժամանակ տեղեկացրել է ԿԳՄՍ փոխնախարար Դանիել Դանիելյանը։

Կարդա ավելին

Արսեն Թորոսյանը առաջադրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է պատգամավոր Արսեն Թորոսյանի թեկնածությունը

Կարդա ավելին

Ապօրինի որսած 243 կգ սիգ է հայտնաբերվել

Հունվարի 15-ին Գեղարքունիքի մարզի ջրային պարեկները ապօրինի որսած 243 կգ սիգ են հայտնաբերել։ Պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա։ Այն վարելիս է եղել Արտանիշ գյուղի 37-ամյա բնակիչը: Զննությամբ սրահում հայտնաբերվել են սիգ տեսակի ձկներ:

Կարդա ավելին