Month: Հունվարի 2025

Հայաստանի օրհներգի չհաստատված տարբերակը երկրորդ անգամ կատարել են Ազգային ժողովում

Ազգային ժողովի ութերորդ գումարման իններորդ նստաշրջանի աշխատանքը մեկնարկեց Հայաստանի օրհներգի հնչյունների ներքո՝ կենդանի կատարմամբ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի ներկայացրած «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը հավանություն էր ստացել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Կարդա ավելին

Հայ դպրոցականները օլիմպիադայից վերադարձել են 17 մեդալով

Ղազախստանի Աստանա քաղաքում հունվարի 13-17-ը կայացել է Ժաուտիկովյան միջազգային 21-րդ օլիմպիադան: Դրան մասնակցել է 15 երկրի 90 թիմ (շուրջ 700 աշակերտ): Օլիմպիադան կազմակերպվում էր «Մաթեմատիկա», «Ֆիզիկա» և «Ինֆորմատիկա» առարկաներից:

Կարդա ավելին

Դոնալդ Թրամփը կհրապարակի Ջոն Քենեդու սպանության գաղտնի նյութերը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հրապարակել գաղտնազերծված նյութեր: Այդ նյութերը վերաբերում են ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մարտին Լյութեր Քինգի սպանություններին։ Սրա մասին նախագահը հայտարարել է երդմնակալության նախօրեին իր առաջակիցների հետ հանդիպմանը։

Կարդա ավելին

Հայաստանը նոր ապացույցներ կուղարկի ՄԻԵԴ և ԱՄԴ՝ կապված հայ գերիների դատավարությունների հետ

Հայաստանը լրացուցիչ ապացույցներ և պահանջներ կներկայացնի ՄԻԵԴ և ԱՄԴ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների վերաբերյալ։ Սրա մասին հաղորդում է Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցչի գրասենյակը։

Կարդա ավելին

«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը

Հունվարի 20-ին Երևանի գործակարգավարական խորհրդրակցության ընթացքում  «Երևան ավտոբուս» ընկերության տնօրեն Բեգլար Կիրակոսյանը հայտնել է, որ վերջին գործակարգավարական նիստից հետո «Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիքից համալրվել է 110-ը։

Կարդա ավելին

Հայաստանը Թուրքիային է հանձնել հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց․ Թուրքիայից բարձր են գնահատել այն

Թուրքիայի Արտաքին գործերի նախարարությունը բարձր է գնահատել Հայաստանի ցուցաբերած համագործակցությունը կազմակերպված հանցավորության մեջ ներգրավված երկու անձանց արտահանձնման գործում։ Սրա մասին հայտնում է Թուրքիայի ԱԳՆ-ն իր X-ի միկրոբլոգում։

Կարդա ավելին

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի ընթացքում քննարկվել են մի շարք կարևոր հարցեր, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության արդյունքները, առաջիկա անելիքները ԵԱՏՄ շրջանակներում, ինչպես նաև երկկողմ օրակարգի մի քանի խնդիրներ

Կարդա ավելին