Month: Մարտի 2025

Հայաստանի կենտրոնական բանկը կարող է փոխհատուցում տրամադրել առցանց վարկերի զոհ դարձածներին

Հայաստանի կենտրոնական բանկն առևտրային բանկերի հետ համատեղ կուսումնասիրի առցանց վարկերի հետ կապված խարդախության դեպքերը։ ԱԺ ֆինանսավարկային հանձնաժողովի նիստում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշեց, որ շատ քաղաքացիներ, հատկապես «Ռոքեթ լայն» վարկային ծառայության միջոցով, դարձել են խարդախության զոհ՝ պարզելով, որ իրենց անունով վարկեր են ձևակերպվել։

Կարդա ավելին

Արազ Օզբիլիսը ՀՖՖ-ին մեղադրել է հայկական ֆուտբոլը ոչնչացնելու մեջ

Հայաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի երկու հանդիպումներում էլ պարտվել է Վրաստանի ընտրանուն (ընդհանուր՝ 1:9 հաշվով): Մինչև հավաքականների հանդիպումները ՖԱՖ-ն ու հայ ֆուտբոլասերները դժգոհություն էին հայտնում ֆեդերացիայի կատարած աշխատանքից։ Նրանք պահանջում են ֆեդերացիայի հրաժարականը։

Կարդա ավելին

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները երեք օրվա ընթացքում երկրորդ անգամ բանակցություններ են վարել

Մարտի 24-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի միջև։

Կարդա ավելին

Հայաստանն արդեն կարող է ձկնամթերք արտահանել Եվրամիության շուկա

​Հայաստանը 2025 թվականի մարտի 16-ից պաշտոնապես իրավունք է ստացել արտահանել բարձրորակ ջրային կուլտուրաներ՝ թեփուկավոր ձկներ և դրանցից ստացված մթերքներ, այդ թվում՝ խավիար և ձկնկիթ, դեպի Եվրոպական միության (ԵՄ) երկրներ։ ​Գործընթացը սկսվել էր դեռևս 2011 թվականին և հաջողությամբ ավարտվել է։​

Կարդա ավելին

Երևանի Թումանյան փողոցում շարունակվում են ծառահատումները

Քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները Թումանյան փողոցում կրկին ծառահատումներ էին իրականացնում: Պատասխանատու պաշտոնյան՝ ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը, պնդում է, որ հատվում են ծեր, ոչ կենսունակ, հիվանդ ծառեր։ Նրա խոսքով՝ ծրագրի շրջանակում նախատեսվում է հատել 70-80 կենսունակությունը կորցրած թեղիներ, փոխարենը տնկել ավելի քան 100 հուդայածառեր։

Կարդա ավելին

Հայաստանի պետբյուջեի եկամուտները կատարվել են 95․8 տոկոսով, պետական պարտքն էլ աճել է

Հայաստանի պետական բյուջեն 2024-ին կատարվել է բարձր ցուցանիշով։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի խոսքով՝ բյուջեի եկամուտները կազմել են 95.8%, որից հարկային եկամուտներն ու պետական տուրքերը՝ 92.7%։ Ծախսերն իրականացվել են 93.9%-ով, ինչը 2023-ի համեմատ 16%-ով ավելի է։

Կարդա ավելին