Month: Մարտի 2025

Գյումրիի ՏԻՄ ընտրություններ. որ ուժն ունի առավելություն նախընտրական հարցման տվյալներով

Գյումրիում մարտի 30-ին սպասվող համայնքապետի ընտրություններին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը (Սարիկ Մինասյան) առաջատարն է։ Gallup International Association-ի հայաստանյան գրասենյակի անցկացրած հարցման արդյունքները վկայում են, որ ընտրարշավը բավականին սուր պայքարի մեջ է։

Կարդա ավելին

Կիբեռհանցագործության ալիքը Հայաստանում. քաղաքացիները պարտքերի մեջ են առանց իրենց գիտության

Վերջին շրջանում Հայաստանում աճել են կիբեռհանցագործության դեպքերը, որոնց հետևանքով տասնյակ քաղաքացիներ մեծ ֆինանսական վնասներ են կրել։ Այսօր քաղաքացիները բողոքի ակցիա էին կազմակերպել «ID բանկի» դիմաց։ Բանկի ներկայացուցիչն ընդգծել է, որ խոսքը չի կարող լինել կիբեռհանցագործության մասին, քանի որ տվյալները գողացվել են ոչ թե բանկից, այլ քաղաքացիների անզգուշության հետևանքով։ Նրա խոսքով՝ խարդախները շահավետ առաջարկներով ստիպում են քաղաքացիներին ինքնակամ տրամադրել անձնական տվյալները, ինչից հետո նրանց անունով վարկեր են ձևակերպում։ Բողոքողները, սակայն, այս բացատրությամբ չեն բավարարվել և հայտարարել են, որ շարունակելու են պայքարել իրենց իրավունքների համար։

Կարդա ավելին

Մանկապարտեզի տնօրենը մեղադրվում է կոռուպցիայի մեջ

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են է, որ 2021-2023 թվականների ընթացքում Երևանում գործող մանկապարտեզի տնօրենի կողմից կատարվել են կոռուպցիոն գործարքներ և հափշտակել խոշոր չափի դրամական միջոցներ՝ շուրջ 50․6 միլիոն դրամ

Կարդա ավելին

Երևանում էլեկտրամոբիլների լիցքավորման նոր ծառայություն կարող է գործել

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պարեկային ծառայության արդիականացման շրջանակում ձեռք է բերել էլեկտրամոբիլներ, որոնք լիցքավորվում են CCS2 տեսակի լիցքավորման սարքերով։ Սրա մասին հայտնում է ՆԳՆ-ն։

Կարդա ավելին