Month: Մարտի 2025

Հայ գերիների վիճակն ավելի խոցելի կդառնա․ Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը կարող է փակվել

Ադրբեջանը տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որ մտադիր է Ադրբեջանում ԿԽՄԿ-ի ներկայացուցչությունը փակել։ ԿԽՄԿ ներկայացուցչի խոսքով՝ ներկայում Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկումներ են ընթանում։

Կարդա ավելին

Ջերմաստիճանը կբարձրանա․ ի՞նչ անել

Հայաստանում գարնանը սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, սակայն գետերի վարարումների վտանգ գրեթե չկա, քանի որ ձմռանը տեղումները նվազ են եղել։ Մարտի 5-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

Կարդա ավելին

Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ ընդունեց պետական ​​գաղտնիքի մասին օրինագիծը

Հայաստանի Ազգային ժողովը երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։ Դրանով սահմանվում է Արտաքին հետախուզության ծառայության տեղեկատվությանը հասանելիության կարգը։ Օրինագծին կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ՝ 16, ձեռնպահ է մնացել 5-ը։

Կարդա ավելին

Հայաստանում 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ունի ավելորդ քաշ

Հայաստանում ավելորդ քաշն ու ճարպակալումը լուրջ հանրային առողջապահական մարտահրավերներ են: Մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության համաձայն՝ 7-8 տարեկան երեխաների 27.7%-ն ունի ավելորդ քաշ կամ ճարպակալում, իսկ STEPS և Առողջապահության համակարգի գնահատման հետազոտությունների տվյալներով՝ մեծահասակների շրջանում այս ցուցանիշը հասնում է մոտ 50%-ի։

Կարդա ավելին