Month: Մայիսի 2025

Հայաստանում նախատեսվում է ներդնել սրտային անբավարարության նոր ծրագիր

Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը, քաղաքապետարանի առողջապահության վարչության ղեկավար Դավիթ Կարապետյանն ու «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Ադամյանը հանդիպել են «Abbott» ընկերության ներկայացուցիչների հետ։ Քննարկման հիմնական թեման Հայաստանում սրտային անբավարարության բուժման համար «Արհեստական սիրտ» ծրագրի ներդրումն էր։

Կարդա ավելին

Հայաստանն ու Մեծ Բրիտանիան կխորացնեն պաշտպանական համագործակցությունը

Հայաստան-Մեծ Բրիտանիա պաշտպանական համագործակցությունն ամրապնդվում է նոր փաստաթղթով։ Մայիսի 29-ին Երևանում կայացած խորհրդակցությունների ավարտին ստորագրվել է 2025-2026 թթ. նախատեսված համատեղ ծրագիր։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Կարդա ավելին

Ադրբեջանցիները կրկին ավերել են արցախյան գյուղերից մեկում գտնվող հուշարձաններից մեկը

Ադրբեջանցիները կրկին ավերել են արցախյան գյուղերից մեկում գտնվող հուշարձաններից մեկը։ Ադրբեջանցիներն այս անգամ ավերել են Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում գտնվող Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանը։ Այս մասին հաղորդել է Monument Watch կայքը։

Կարդա ավելին

Բացահայտվել են հարկերից խուսափելու երեք դեպք․ պետությանը պատճառվել է 180 միլիոն դրամի վնաս

Քրեական ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են հարկերից խուսափելու երեք տարբեր դեպք։ Ներքին գործերի նախարարության հաղորդմամբ՝ առաջինը վերաբերել է Երևանի Վրացական փողոցում շինարարությամբ զբաղվող ընկերությանը, որը 2023-2025 թվականներին օտարել է 134 ավտոկայանատեղի և մեկ բնակարան՝ նշելով պայմանագրերում շուկայականից անհամեմատ ցածր գներ։ Այդ կերպ ընկերությունը խուսափել է հարկային պարտավորություններից՝ պետությանը պատճառելով 118 միլիոն դրամից ավելի վնաս։

Կարդա ավելին