Month: Մայիսի 2025

44,000 դոլար մեկ աշխատողի հաշվով. Հայաստանը շարունակում է հետ մնալ աշխատանքի արտադրողականությամբ

Հայաստանը շարունակում է հետ մնալ աշխատանքի արտադրողականության ցուցանիշով աշխարհում։ Համաշխարհային բանկի տվյալներով՝ գնողունակության համարժեքությամբ հաշվարկված ՀՆԱ-ն մեկ աշխատողի հաշվով 2023 թվականին կազմել է 44,414 դոլար՝ 2021-ի ցուցանիշը գերազանցելով 19%-ով։ Սակայն սա միևնույն է զգալիորեն զիջում է ոչ միայն բարձր եկամտով երկրներին, այլև տարածաշրջանային երկրներին՝ Ռուսաստանին, Թուրքիային, Վրաստանին, Իրանին և Ադրբեջանին։

Կարդա ավելին

Ադրբեջանը կրկին կրակել է Խոզնավարի ուղղությամբ․ վնասվել է տուն և կենդանի

Մայիսի 30-ի գիշերը՝ ժամը 00:10-ից 01:00-ի սահմանում, Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար գյուղի ուղղությամբ։ Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկացմամբ՝ գնդակոծության հետևանքով վնասվել է բնակելի տան սանհանգույցը, ինչպես նաև խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։

Կարդա ավելին

Արևային կայանների և փոքր ՀԷԿ-երի սակագները կփոխվեն

Հայաստանում վերականգնվող էներգիայի արտադրության մի շարք կայանների համար էլեկտրաէներգիայի սակագները մինչև 2026 թվականի հուլիսի 1-ը կբարձրանան։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) մայիսի 30-ի որոշմամբ՝ սակագների փոփոխությունը չի գերազանցելու 1%-ը։

Կարդա ավելին

Էդուարդ Սպերցյանը ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ

«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի կողմից ճանաչվել է ռուսական Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Կարդա ավելին

Կառավարությունը սահմանել է թանգարանային առարկաները պետական ցուցակից հանելու կարգը

Հայաստանի կառավարությունն ընդունել է որոշում, որով սահմանվում է Հայաստանի թանգարանային հավաքածուի պետական մասում ընդգրկված առարկաներն ու հավաքածուները ցուցակից հանելու կարգը։ Որոշման նպատակը մշակութային արժեքների նկատմամբ պետական վերահսկողության առավել արդյունավետ իրականացումն է։

Կարդա ավելին