Month: Հունիսի 2025

Ոստիկանության պաշտոնյան պետությանը շուրջ 3.7 միլիոն դրամի վնաս է պատճառել

Ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել այն պատճառով, որ նա չի կատարել իր ծառայողական պարտականությունները, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է շուրջ 3 միլիոն 700 հազար դրամի վնաս։

Կարդա ավելին

«Աջափնյակ» մետրոպոլիտենի կայարանի կառուցման նախագիծը դրական եզրակացություն է ստացել

Երևանի մետրոպոլիտենի նոր՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթը ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացություն։ Տեղեկությունը հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ Facebook-ի իր էջում։

Կարդա ավելին

Գլխավոր դատախազությունը ցանկանում է քրեական հետապնդում սկսել Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի դեմ

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին միջնորդագիր է ուղարկել՝ թույլտվություն հայցելով հանրային քրեական հետապնդում սկսել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ: Սա հաստատել է գլխավոր դատախազի խորհրդական Լուսինե Մարտիրոսյանը։

Կարդա ավելին

Արմեն Աշոտյանի տնային կալանքը երկարաձգվեց երկու ամիսով

«Հայաստանի հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանի խափանման միջոց՝ տնային կալանքը, դատարանը երկարաձգեց մինչև օգոստոսի 11-ը։ Այս որոշումը հրապարակվեց այսօր՝ հունիսի 9-ին, դատավոր Վահե Դոլմազյանի կողմից։ Նա մերժեց պաշտպանների միջնորդությունը խափանման միջոցը վերացնելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակված է հունիսի 16-ին։

Կարդա ավելին

Արզնիում ծեծկռտուք և կրակոցներ. 8 մարդ ձերբակալվել է, այդ թվում համայնքապետը

Արզնի գյուղում վիճաբանությունը բռնության է վերածվել։ Տեղի են ունեցել ծեծկռտուք և կրակոցներ։ Դրանց հետևանքով մեկը մարմնական վնասվածք է ստացել։ Սրա մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Կարդա ավելին

Էլեկտրոնիկայի և կահույքի վաճառքով զբաղվող ընկերությունը վերականգնել է պետությանը հասցրած շուրջ 460 մլն դրամի վնասը

Տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության գործերով քննություն իրականացնող վարչությունում հարուցված քրեական վարույթի շրջանակում բացահայտվել է, որ էլեկտրոնիկայի և կահույքի ներկրմամբ ու վաճառքով զբաղվող ընկերությունը խուսափել է առանձնապես խոշոր չափի հարկերի վճարումից։

Կարդա ավելին