ԿրթությունՀայաստան

Նպաստից կարող են զրկվել այն ընտանիքները, որոնք իրենց երեխաներին դպրոց չեն տանի

Առաջարկվում է նպաստից զրկել նպաստառու այն ընտանիքներին, որոնք հրաժարվում են իրենց երեխաներին դպրոց տանելուց։ Սրա մասին ասել է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) տնօրեն Արտակ Պողոսյանը։

Ըստ Պողոսյանի՝ դա միջազգային պրակտիկայում կիրառվող մեթոդ է։

Պողոսյանը նշել է նաև, որ նախագծի առաջարկը ուղարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Վերջին քննարկման ժամանակ առաջարկը հավանության է արժանացել: